Ներքին 3 տարի առաջ - 12:01 25-03-2023

2008-ին երևանյան խաղում տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրել է․ «2008-ին տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա առաջին խաղը. դա ֆուտբոլային դիվանագիտության փուլն էր։

Այսօր նույնպես Հայաստան-Թուրքիա խաղն է՝ հետ և նախաաղետային դիվանագիտության փուլում։

Մտածող-մտահոգ մարդիկ հարցնում են՝ ո՞րն է 2008-ի և այսօրվա խաղի տարբերությունը։ Հազար պատասխան է հնչում։ Երեկ Ս. Ֆարմանյանի «Միայնակ՝ ընդդեմ ճակատագրի» գրքի շնորհանդեսին էլ էր այս հարցը առանցքային, և պատասխանի իր տարբերակը 3-րդ նախագահը նույնպես ձևակերպեց։ Պատասխանները տարբեր են, բոլորն էլ՝ հետաքրքիր։

Պատասխանի իմ տարբերակը մաքսիմալ պարզ է. 2008-ին երևանյան խաղում տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են։

Եվ հետպատերազմյան վերականգնման մեր քաղաքական մտքի առանցքում էլ պետք է լինի հենց այդ նպատակը՝ սեփական տան մեջ (հայրենիքում) վերականգնել տանտիրոջ կարգավիճակը։ Սա հոգեբանություն է, հանրային տրամադրություններ, մտածողության տեսակ. հենց մենք Հայաստանում և Արցախում կրկին սկսեցինք մեզ զգալ տանտեր, մեզ կվերաբերվեն հենց այդպես, մեզ հետ կբանակցեն այդպես, և վերջապես դուրս կգանք այս անվերջանալի ստորացուցիչ մղձավանջից. երբ առավոտ էսկալացիա են գուժում, երեկոյան՝ խաղաղություն»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում