Մամուլ 3 տարի առաջ - 08:36 19-04-2023

Եվրոպայից ժամանած հյուրերն ապշած են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տարբեր մասնագիտական շրջանակներում շարունակում են քննարկել Արամ Նիկոլյանի արարքը։ Մանավանդ այն, որ նա Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների հագուստներն էր կարում եւ, առհասարակ, կայացած դիզայներ է, եկամտաբեր բիզնես ունի, եւ ոչինչ չէր դրդում՝ նման քայլի գնալ։ Ինչ վերաբերում է ծանրամարտի առաջնության կազմակերպմանը, ապա Եվրոպայից ժամանած հյուրերը, իրոք, զարմացած են եղել, թե ինչ շքեղ եւ ծախսատար բացման միջոցառում էր կազմակերպել Հայաստանը։

Մեզ ասացին, որ եվրոպական երկրների մի շարք դեսպաններ ապշել են, թե ինչպես են պատերազմական վիճակում գտնվող, աղքատ ու այսքան խնդիրներ ունեցող երկրում նման թանկ միջոցառում կազմակերպել։ Անգամ համեմատության մեջ նշել են, որ շատ ավելի բարեկեցիկ եւ հարուստ երկրներում նման կարգի գումարներ օդ չեն նետում Եվրոպայի առաջնության բացումներ կազմակերպելու համար։ Տարակուսել են նաեւ, թե ուրիշ դեպքերում էլ հայերն ասում են՝ փող չունենք, պետական պարտք են վերցնում, փող են ուզում մեզնից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից