Ներքին 3 տարի առաջ - 10:00 25-03-2023

Նախ ատեստավորվիր ինքդ

Հայաստանի քաղաքական իշխանությունը ամեն օր մի նոր նախագիծ է ներկայացնում այս կամ այն ոլորտի մասնագետներին ատեստավորելու մասին։ Պրոֆեսիոնալ մասնագետներ ունենալու մղումը, իհարկե, ազնիվ է, իսկ ատեստավորված մասնագետն էլ պետք է արժանավայել վարձատրություն ունենա։ Այս մասով չենք կարող իշխանության հետ չհամաձայնել։ Ընդ որում՝ ճիշտ է նաեւ մոտեցումը, որ առաջնահերթ ատեստավորվում են հանրության լայն շերտերի հետ շփվող մասնագետները՝ բուժաշխատող, ոստիկան, փրկարար, մանկավարժ․․․։

Բայց նույն իշխանությունը ճիշտ կաներ պրոֆեսիոնալիզմի պահանջները սկսեր ինքն իրենից, այսինքն՝ եթե նույնիսկ ատեստավորում չեն սահմանում պատգամավորի, նախարարի, մյուս բարձրաստիճան պաշտոնյաների համար, ապա գոնե կարող են օրենսդրական փոփոխությունների միջով խիստ ցենզեր սահմանել՝ տարիքի, փորձառության, կրթության եւ այլն։

Սա կլինի ազնիվ, այլապես ստացվում է, որ քաղաքական կուսակցության անդամ լինելը ինդուլգենցիա է անփորձ, անուսների համար բարձր պաշտոնների հասնելու, իսկ մասնագետները պետք է տքնեն ու տքնեն միջին վիճակագրական որեւէ աշխատանքի անցնելու համար։

Պրոֆեսիոնալիզմի, մասնագետ լինելու հարցը հատկապես ՔՊ-ականների դեպքում շատ սուր է դրված, այսօր բարձր պաշտոններ զբաղեցնող բազմաթիվ անձինք նորմալ կրթություն, աշխատանքային կենսագրություն չունեն։ Եւ այսօր բացառապես պաշտոններ են զբաղեցնում ՔՊ-ական լինելու կամ քայլելու ուժով։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է