Երևան +7°
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 17:16 24-03-2023

Քաղաքապետարանը ստում է. գիտնականները չեն իմացել, թե որտեղ պետք է իրականացվեն ծառահատումները

Երևանի քաղաքապետարանը ի պատասխան բազմաթիվ քննադատությունների՝ Երևանի Կենտրոնում իրականացված ծառերի կտրմանը, պատասխանել է, որ այդ ծառերի փոխարինման որոշումը կայացվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի փետրվարի 23-ին կազմակերպած գիտաժողովի ընթացք, որին մասնակցել են բազմաթիվ գիտնականներ ու մասնագետներ։

Գիտաժողովի մասնակել էր նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տարիների պրոֆեսոր, Էկոլոգիայի ամբիոնի նախկին վարիչ, Էկոնեմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն Մերուժան Գալստյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Գալստյանը նշեց, որ խորհրդակցություն-քննարկմանը իր ելույթում ներկայացրել է 2021-22 թթ-ին Ագրարային համալսարանում իրականացրած կապույտ, կանաչ տարածքների վերաբերյալ միջազգային Շվեդական համալասարանների կողմից ֆինանսավորվող միջազգային ծրագրի շրջանակներում իրականացված հարցումների արդյունքները։

Նա նշեց, որ հարցումներին օնլայն մասնակցել են 2000 և դեմ առ դեմ՝ 400 քաղաքացի։ Հարցվածների 67,2 տոկոսը խնդրել էին, որ այն ծառատեսակները, որոնք չորացել են, ֆիզիոլագիապես իրենց գործունեությունը պրակտիկորեն հավասարվել էր զրոյի, կամ 80-90 տոկոսվ ոչնչացման եզրին են կանգնած՝ այդ ծառատեսակները փոխել։

«Մենք ունենք Երևան քաղաքում ֆիզիոլագիապես իրենց դարն ու ժամանակահատվածն ապրած ծառեր, ծառատեսակներ, թփատեսակներ, որոնց փոխարինումը չափազանց կարևոր է և խիստ անհրաժեշտ։ Դա շատ նուրբ, շատ զգայուն աշխատանք է, պետք է ուսումնասիրել յուրաքանչյուր փողոցում՝ լինի Թամանյանի արձանի հետևի պուրակում, Ամիրյան, Սայաթ-Նովա փողոցում թե Մոսկովյանում՝ պետք է ուսումնասիրել յուրաքանչյուր ծառերի վիճակը, հնարավոր է , որ այդ ծառը վերևում ունենա կանաչ 2-3 կամ 20 տերև, բայց որպեսզի այդ ծառի ֆունկցիան մենք կարողանանք ամբողջությամբ օգտագործել՝ պետք է դրանք փոխենք, որովհետև տարիների ընթացքում ոչ ճիշտ խնամքի, չոռոգման արդյունքում ճիշտ չձևավորման արդյունքում առաջացել է նման տխուր վիճակ։ Հետևաբար, այդ ծառը պետք է փոխարինվի այնպիսի ծառատեսակներով, ինչպիսիք են սակուրան, գնդաձև սոճիները, գնդաձև թեղիները, որոնք իրենց երկարակեցությամբ և նաև սաղարթի մեծությամբ են աչքի ընկնում»։

Նա ընդգծեց, որ գիտաժողովին ներկայացվել է նախագիծ, որը դրվել է քվեարկության և ընդունվել միաձայն՝ ոչևէ դեմ կամ ձեռնպահ չի եղել։

«Ըստ այդ նախագծի՝ նախատեսվում է իրենց ֆիզիոլոգիական դարն ապրած, չորացած, ոչնչացման եզրին կանգնած ծառերը հանել, նոսուտները խտացնել, իսկ ծառերի հանելուց հետո լրացումները կատարել երևանի բնակլիմայական պայմաններին հատուկ հարմարված ծառատեսակներով, փողոցներում, հանգստյան հատվածներում ավելացնել գնդաձև սոճում, թեղու, ինչու ոչ՝ նաև սովորական սոճու և սակունաների տեսակներով։ Մենք համաձայնել ենք չորացած կամ իրենց ֆիզիոլագիան, ֆունկցիոնալ դերակատարությունը արդեն ավարտած ծառերը հանել Երևան քաղաքից և դրանց փոխերեն նոր ծառատեսակներ տնկել»։

Դիտարկմանը, որ Երևանում բազմաթիվ են տարածքները, որոնք կանաչապատման կարիք ունեին, որքանո՞վ էր նպատակահարմար հանել օրինակ,Թամանյանի հուշարձանի հետևի պուրակի կամ Մոսկովյան փողոցների ծառերը, արդյոք դրանք իսկապես դարն ապրած էին՝ նա շեշտեց, որ իրենք նախագծում հատուկ չեն շեշտել, թե որ հատվածներում ծառերը պետք է փոխարինել։

«Մենք շեշտել ենք միայն կատարել անհրաժեշտ մոնիթորինգային ուսումնասիրություններ, դիտարկումներ և այնտեղ, որտեղ ծառերը չորացել են, ֆիզոլագիապես իրենց դերակատարությունն ավարտել են, ինչպես նաև այն փողոցներում որտեղ կան պտղատու ծառատեակներ, որոնց բերքը թափվում է ու շատ դեպքերում դառնում առանձին մարդկանց վնասվածքներ ստանալու պատճառ՝ հանել և դրանց փոխարեն դնել դեկորատիվ ծառատեսակներ։

Միաժամանակ, համաձայնել ենք լրացնել ծառերով այն փողոցները, որտեղ կամ նախկինում են դրանք հանվել կամ չորացել են։ Բայց մենք հատուկ չենք շեշտել, որ, օրինակ, Թումանյանի արձանի հետևում, Ամիրյան փողոցում, կամ Մոսկովյանում կամ Տերյանում փոխարինել, ասել ենք, որ պետք է կանաչապատման վարչությունը համապատասխան մասնագետների միջոցով կատարի մոնիթորինգային ուսումնասիրություններ, այդ մոնիթորինգային ուսումնասիրության արդյունքում ապագովի այն աշխատանքները։

Հարցին, թե եթե իմանայիք, որ վերոհիշյալ տարածքներից են հանվելու ծառերը և փոխարինելու դրանք՝ ձեզ համար ընդունելի կլինե՞ր՝ նա պատասխանեց, որ միայն երեկ է լրատվամիջոցներից իմացել, որ Թամանյանի արձանի հետևում հատումներ են կատարվել։

«Մյուս տեղերի մասին չգիտեմ, թե որտեղ են կատարվել էտումները։ Ես կարծում եմ, որ մասնագետները պետք է հանիրավի գործ չկատարեն, այն ծառերը, որոնք նորմալ աճում են, կանաչ են ու սաղարթ՝ ինչո՞ւ պետք է հանվեն։

Մենք համաձայնել ենք հանել ֆիզիոլոգիապես չորացած ծառերը, որոնք բնապահպանական առումով այլև ոչ մի նշանակություն չունեն, միաժամանակ լրացնել այն հատվածներում, որտեղ ծառեր չնա, այսինքն, տարիների ընթացքում հանվել են, չորացել են։ Մենք նաև հանձնարարել ենք ոռոգման ցանց անցկացնել նաև կատարել անհրաժեշտ աշխատանքներ՝ խնամքի հետ կապված։ Սա է եղել մեր հավաքի, գիտաժողովի գլխավոր արդյունքը։ Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ մասնագետները, գնային ու սխալ գործունեույթուն իրականացնեն, եթե այդպես լինի՝ զարմացած կլինեմ»։

Հարցին, թե որքանով է նպատակահարմար Թամանյանի արձանի հետևում ծառերը հանել, արդյո՞ք դրանք հենց դարն ապրած էին ու իրենց ֆունկցիոնալությունն այլևս չէին կատարում՝ նա նշեց, որ այդ հարցին ավելի ուշ կպատասխանի։

Ավելի ուշ Գալստյանը կապ հաստատեց մեզ հետ ու նշեց, որ քանի որ Թամանյանը վարդագույն Երևանի մասին էր երազում, և հաշվի առնելով, որ հարակից տարածքների շենքերը շատ բարձրահարկ չեն ու ծառերը հնարավոր է փակեին լուավորությունը, դրա համար միայն 50 ծառ սակուրա է տնկվում այդտեղ՝ Թամանյանի պատվիրանը կատարելու և այդ շենքի տարածքում իր բնապահպանական և հաճելի ճարտապետական լուծումները ամբողջացնելու նպատակով։

Հարցեցինք նաև, թե որքանով սակուրաները կարող են Երևանի բնակլիմայական պայմաններին հարմարվել։ Նա պատասխանեց, որ սակուրան փոխվող ծառաեսակների մեջ կազմում է միայն 4-5 տոկոս։

«Մնացած ծառատեսակները բոլորն համապատասխանում են Երևանի բնակլիմայական պայմաններին նորմալ աճելու և զարգանալու համար։ Սակուրանենրն էլ կարող են աճել, մեր անտառագետները հիմանվորեցին որ Երևանի կլիման միանգամայն նպատսավոր է։ Իհարկե, մի փոքր տարակուսանքով, սակայն համաձայնեցինք նաև սակուրաներ տնկել՝ պայմանով, որ դա չպետք է գերազնցի փոփոխվող ծառերի 5 տոկոսը»։