Ուղիղ եթեր
Պարոն 5%-ը․ այսօր գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան օրն է
copy image url

Պարոն 5%-ը․ այսօր գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան օրն է

Ներքին 2 տարի առաջ - 20:58 23-03-2023
«Որտեղ էլ որ հայը ապրելիս լինի, որտեղ էլ գտնվի, ինչպիսի փառքի մեջ էլ լինի, արժանապատվություն ունեցողը իր հայրենիքը պիտի համարի Հայաստանը՝ հայրենի սուրբ հողը»․ այսպիսին էր աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի հավատամքը։

Այսօր մեծ հայորդու ծննդյան օրն է։

Գյուլբենկյանների նախնիները սերում էին պատմական Ռշտունյաց տոհմից։ 17-րդ դարում Ռշտունիները, փորձելով խուսափել թուրքական հալածանքներից, իրենց տիտղոսը թարգմանում են թուրքերեն` «Գյուլ», «Բենկ»: Այս գերդաստանը Կեսարիայի հարուստ եւ հայտնի ընտանինքերից էր, որի անդամներին էին պատկանում մի քանի առեւտրատներ:



Դեռ փոքրուց Գալուստը հետարքրված էր արժեքավոր իրերով։ Մի անգամ նա հոր տված ոսկով գնում է հայկական հնագույն մետաղադրամներ։ Այս տեսնելով՝ հայրը կարծիք է հայտնում, որ որդին հետաքրքրված կլինի արվեստով և չի կարողանա վարել ընտանիքի գործերը։ Սակայն հոր կանխագուշակումը ճշմարիտ էր մասնակի․ այո՛, նա հետաքրքրված էր արվեստով, սակայն դա չխանգարեց, որ նա 20 տարեկանում մուտք գործի նավթային աշխարհ։

1891թ.-ին նրան Բաքու է հրավիրել և նավթարդյունաբերությանը հաղորդակից դարձրել Ալեքսանդր Մանթաշյանցը: Վերջինս դարձավ Գյուլբենկյանի «հոգևոր հայրը»՝ նրան փոխանցելով ինչպես բարոյական արժեքներ, այնպես էլ գործարարի հմտություններ։

Հետագայում հայրը պիտի հպարտանար իր որդու հաջողություններով, իսկ որդին հանուն հոր հիշատակի՝ Լոնդոնում պիտի կառուցեր Սբ․ Սարգիս անունը կրող եկեղեցի, որն իր ճարատարապետությամբ կրկնում է Հաղպատավանքի զանգակատան լուծումները։



1902թ.-ին Գյուլբենկայնն ընդունում է բրիտանահպատակություն: Նրա ջանքերով Իրաքի նավթապաշարների շահագործման նպատակով 1912թ.-ին ստեղծված Թուրքիայի նավթային ընկերության 35% բաժնեմասը պատկանում էր Թուրքիայի Ազգային բանկին, 25-ը` անգլո-հոլանդական «Ռոյալ Դատչ Շել» կոնցեռնին, 25-ը`Գերմանական բանկին, իսկ 15%-ը`իրեն:

Մեծ Բրիտանիայի պնդմամբ, սակայն, նրա սեփական մասնաբաժինը իջեցվել է 5%-ի: Այդ տոկոսադրույքն ամրագրվել է հավիտյանս, ինչի շնորհիվ Գ.Գյուլբենկյանը համաշխարհային բիզնեսի պատմության մեջ մնացել է «Պարոն 5%» մականունով:



Բարերարը 1930-1932թթ. եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ: ՀԲԸՄ նախագահության տարիներին Գալուստ Գյուլբենկյանը բախվել էր Սովետական Հայաստանի կառավարության կոշտ դիրքորոշմանը եւ մեղադրանքներին, քանի որ սովետական իշխանությունները վախենում էին Սփյուռքը միավորող այդպիսի հզոր ուժի գոյությունից:

1956թ.-ին ստեղծվել է «Գալուստ Գյուլբենկյան» պորտուգալական հիմնադրամը`այսօր աշխարհի վեց հարանման լավագույն կառույցներից մեկը: Ներկայում այդ հիմնադրամից օգտվում է ավելի քան 70 երկիր, իսկ հայկական ծրագրերի համար հատկացվում է միջոցների մեկ տասներորդը:

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
15:33 Իվետա Մուկուչյանը հղի՞ է․ երգչուհու պարզաբանումը
15:45 25 տարի արգելվում էր․ Ավինյանի օրոք մետրոյի գլխին 18 հարկանի շենք է կառուցվում
16:00 Նիկոլ Փաշինյանը մահացել ա, ոնց Մոսկվայում հեծանիվ քշի․ հարցում
18:00 Ավելի լավ ա էշի կարոտեմ, քան Աննային ու Նիկոլին․ հարցում
18:32 Նախքան երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների, սովորեցրեք ինքնապահովման հմտություններ. Արմեն Մուրադյան
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի.  Նորայր Դանիելյան․ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»
21:17 Մարդկանց ձեռքը փող չկա. գուկան, ապրանքին կնայեն ու կերթան. վաճառական