Խմելու ջրի հետ կապված ունենք խնդիր՝ բնական պայմաններով պայմանավորված․ ԱՀ պետնախարար
copy image url

Խմելու ջրի հետ կապված ունենք խնդիր՝ բնական պայմաններով պայմանավորված․ ԱՀ պետնախարար

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 14:06 23-03-2023

Եթե խոսում ենք ճանապարհի արգելափակմանը մասնակից ադրբեջանցիներին հեռացնելու մասին, ըտ էության, ռուս խաղաղապահները ենթադրում են, որ դա պետք է կատարեն ֆիզիկական ուժ գործադրելով, բռնություն գործադրելու եղանակով: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Ակնհայտ է, որ այդ քայլը կարող է իրավիճակի սրման, վատթարացման տանել:

Կարծում եմ՝ ռուս խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է: Այդ պատճառով նրանք փորձում են խնդիրը լուծել քննարկումների, դիվանագիտական ուղիների գործադրման միջոցով։ Այդ ընթացքում այդ պրոցեսի ժամանակ, երբ Ադրբեջանը ներկայացնում է այն փաստարկը, թե Արցախից անօրինական հանքանյութ է արտահանվում, իբր Հայաստանից Արցախ զենք է տեղափոխվում, այս մտահոգությունները ռուսական կողմը փարատելու համար քննարկեց նաեւ հնարավոր տեխնիկական միջոցների գործադրմամբ այդ խնդիրը կարգավորելու հարցը:

Բայց ի վերջո, Ադրբեջանն իր քայլերով հաստատեց, որ այդ հայտարարությունները ընդամենը ձեւական պատճառաբանություններ են, նույնիսկ տեխնիկական սարքերի միջոցով բեռնատարների վերահսկման միջոցով նրանց մտահոգությունները չեն փարատվում: Ադրբեջանը լրացուցիչ մեկ այլ պահանջ ներկայացրեց՝ ճանապարհին անցակետ տեղադրելու վերաբերյալ: Սա ցույց տվեց Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները: Սա եւս վկայում է, որ խաղաղապահների կողմից շարունակաբար ձեռնարկվում են բոլոր միջոցները հնարավոր խաղաղ ճանապարհով այդ խնդիրը հանգուցալուծելու ուղղությամբ», ընդգծեց Գուրգեն Ներսիսյանը՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր բոլոր միջոցների սպառման դեպքում, անհամեմատ ավելի առարկայական քայլեր կձեռնարկվեն:

ԱՀ պետնախարարն ասաց, որ Արցախում սննդի պաշարները գրեթե սպառման եզրին են, քանի որ 100 օրից ավելի Արցախը շրջափակման մեջ է եւ կան սոցիալական տրբեր շերտեր, որոնց կառավարությունը չի կարող մենակ թողնել:

«Հիմնականում փորձ է արվում ապահովել ալյուրի եւ առաջին անհրաժեշտության պարենի նվազագույն պաշարը բնակչության համար: Անգամ խանութներում չկան առաջին անհրաժեշտւթյան ապրանքները: Կառավարությունն առաջին հերթին փորձում է ուշաադրություն դարձնել սոցիալապես տարբեր խմբերի՝ հաշմանդամներ, բազմանդամ ընտանիքներ : Իրականում այդ հնարավորություններն անգամ անսահմանափակ չեն: Վաղուց արդեն ստիպված ենք ապավինել եւ Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների աջակցությանը: Առանց նրանց կողմից աջակցության մենք վաղուց արդեն աղետալի վիճակ կունենայինք Արցախում»,-ասաց Արցախի պետնախարարը:

Անդրադառնալով խմելու ջրի խնդրին, նա ընդգծեց. «Խմելու ջրի հետ կապված ունենք խնդիր բնական պայմաններով պայմանավորված, քանի որ առատ տեղումների բացակայությունը կարող է առաջացնել այդ խնդիրը:

Ինչ վերաբերում է ջրի որակին և անվտանգությանը, ապա պարբերաբար այն հետազոտության է ենթարկվում, այս փուլում որևէ վտանգավոր նյութեր չենք հայտնաբերել:

Ճանապարհի շրջափակումից հետո ադրբեջանցիների կողմից փորձ արվեց խմելու ջրի հետ կապված խնդիր առաջացնել Շուշիի շրջանի Ստեփանակերտից կտրված համայնքների համար, որովհետև կան համայնքներ, որոնք խմելու ջուրը ստանում են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարծքից, և ադրբեջանցիները մի քանի անգամ փորձ են արել ուղղակի դադարեցնել ջրի մատակարարումը: Բայց ի վերջո, ռուս խաղաղապահների միջնորդությամբ խնդիրը կարգավորվել է»:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր