Ներքին 3 տարի առաջ - 00:33 23-03-2023

ՔՊ-ն «մխրճվել է» Հովիկ Աբրահամյանի զուգարանակոնքի թեմայի մեջ. ապօրինի գույքը բռնագանձելով՝ թաքցնում է իրական հանցագործությունը

«Ինձ ավելի շատ հետաքրքրում է զուգարանակոնքի ծագման աղբյուրը, որովհետև բռնագանձելը նշանակում է թաքցնել հանցագործությունը։ Ես չեմ տեսել այդ զուգարանակոնքը, ուրիշների զուգարանակոնքի մեջ չեմ մխրճվում, ՔՊ-ն է սիրում նման բաներ», - Oragir․News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ Հովիկ Աբրահամյանի տան վերաբերյալ արված հայտարարությանը։

«Փակ հայտարարագիրը ինձ համար անհասկանալի է, և եթե իրենք մեր հարկերով են ստանում աշխատավարձ, իրենք բան չունեն թաքցնելու, ես չգիտեմ այդ զուգարանակոնքի գինը, այն կարող է արտացոլվել քրեական գործի նյութերում, և ինձ համար անհասկանալի է, որ այսօր մենք հանցագործության հետևանքներն ենք քննարկում, տիկին դատախազը լավ կլիներ այն հարցին պատասխաներ, թե ինչ հանցագործությունների արդյունքում է Հովիկ Աբրահամյանը կուտակել այդ գումարը։ Հանցագործությունները, մտածում են, ջրեն․ հետաքրքիր չի՞, բա կարող է հանցագործություն է արել, կաշառք վերցրել կամ մարդ սպանել, ու բնական է, որ արդար աշխատանքի արդյունքում չի դա ձեռք բերել»,-ասաց Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, որ եթե Աբրահամյանի հայտարագիրը փակ է, ապա որտեղից գիտի Ալեքսանյանը տան զուգարանակոնքի գնի մասին։

Պողոսյանի խոսքով՝ իշխանությունը միայն մտածում է առգրավելու մասին. «Հանցագործությունները թողել են մի կողմ, ու թե ինչի արդյունքում է ձեռք բերել, այս մարդիկ հանցագործ են փաստացի, բա չիմանա՞նք՝ ինչ է արել, կոռուպցիոն ռիսկեր են, որն ինձ համար անընդունելի է, ու այս հանցագործության արդյունքում է, որ մեր բանակն ու մնացած բաները այս վիճակում են։ Եթե հայտարարգիրը փակ է, պատգամավորը նախ որտեղի՞ց գիտի գինը։ Հովիկ Աբրահամյանի տանն է եղել, աչքով գնահատել է՞, ես դա չեմ էլ տեսել, բայց ուզում եմ տեսնել ու հաղորդում տալ հանցագործության մասին»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի բնակարանի ձեռքբերման հանգամանքներին, ասել էր. «Ինձ թվում է, օրինակ, պարոն Հովիկ Աբրահամյանի տան ոսկեզօծ զուգարանակոնքը շատ ավելի թանկ արժե, քան որոշ պաշտոնյաների՝ 20 տարի մարելիք հիփոթեքով բնակարանները»։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին