Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:46 22-03-2023

Հովիկ Աբրահամյանի տան ոսկեզօծ զուգարանակոնքը ավելի թանկ է, քան որոշ պաշտոնյաների հիփոթեքով բնակարանները. Ալեքսանյան

Ինձ թվում է, օրինակ, պարոն Հովիկ Աբրահամյանի տան ոսկեզօծ զուգարանակոնքը շատ ավելի թանկ արժի, քան որոշ պաշտոնյաների՝ 20 տարի մարելիք հիփոթեքով բնակարանները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի բնակարանի ձեռքբերման հանգամանքներին:

«Իմ օրինակով համեմատեմ. մինչև պատգամավոր դառնալս ունեցել եմ մեկ մեքենա, մինչև հիմա ունեմ այդ նույն մեքենան: Անշարժ գույք չունեմ, մտածում եմ՝ մեր գործընկերների և ձեր գործընկերների նման հիփոթեքով բնակարան գնելու մասին:

Սուրեն Պապիկյանը հիփոթեքով ձեռք է բերել տունը և դրա համար վճարելու է 20 տարի։ Նույն Սուրեն Պապիկյանի տան մասին, երբ որ ասում եք, այդ հոդվածը կարծեմ «Հետքն» էր տպագրել, ուզում եմ նաև շնորհավորել «Հետքի» փոխտնօրենին, ով ևս նույն «Բյուրեղ» բնակարանային համալիրում ունի բնակարան իմ տվյալներով: Այսինքն՝ ՀՀ-ում լրագրողները, գնելով բնակարաններ նախարարների հետ նույն շենքերում, նույն հիփոթեքային պայմաններով, նախարարներին մեղադրում են կոռուպցիայի մեջ: Եթե լրագրողների աշխատավարձը նախարարների աշխատավարձից այսուհետ բարձր է, դա ինձ շատ հետաքրքիր դրվագ է»,- ասել է պատգամավորը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ