Մշակույթ 3 տարի առաջ - 21:05 19-03-2023

Էդմոն Ռոստան. «…Պետք էր, որ մեկն էլ զոհվեր խաղաղության ուրախությունից…»

Ֆրանսիացի նշանավոր գրող, «Սիրանո դը Բերժերակ»-ի հեղինակ Էդմոն Ռոստանի կյանքի վերջին օրերի մասին շատ է գրվել: Զանազան պատմություններ կան, սակայն հավաստի է դիտվում այս մեկը՝ շարադրված նրա մահից անմիջապես հետո:

Ասում են, որ Առաջին համաշխարհային պատերազմի օրերին նա արդեն հիվանդ էր: Ինչ-որ մի պահի, երբ ռազմաճակատում վիճակը դարձավ օրհասական, Ռոստանը քիչ էր մնում հոգեկան խանգարում ստանար:

Բայց վերջապես վրա հասավ բաղձալի օրը. զենքերը լռեցին, պատերազմն ավարտվեց: Փարիզի փողոցները լցված էին մարդկանց հոծ խմբերով, նրանք վանկարկում ու երգում էին, դրոշներ էին ծածանում, գրկախառնվում էին: Անկողնում պառկած գրողը լսում էր այդ ձայները:

Հանկարծ նա ոտքի կանգնեց, սկսեց հագնվել և ասաց կնոջը.

- Չէ, ես այլևս չեմ կարող այստեղ մնալ: Ես չափազանց երջանիկ եմ դրա համար: Ուզում եմ ինքս էլ փողոց դուրս գալ:

Դուրս եկավ քաղաք, վերադարձավ մի քանի ժամ անց՝ ժպիտը դեմքին, և անընդհատ կրկնում էր.

- Ինչպիսի երջանկություն, ինչպիսի երջանկություն…

Երեկոյան ջերմությունը բարձրացավ: Նա այլևս անկողնուց դուրս չեկավ: Վերջին տողերը, որ հանձնեց թղթին, հետևյալն էին. «Բազմաթիվ զոհեր խլեց պատերազմը, պետք էր, որ մեկն էլ զոհվեր խաղաղության ուրախությունից…»:

Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել