Երևան +13°
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 14:05 15-08-2023

Խաղաղության պայմանագրի շուրջ նոր հանդիպումները կլինեն սեպտեմբերին․ Էդմոն Մարուքյան

Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական նոր հանդիպումները կլինեն սեպտեմբերին։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանի գործողությունները խաթարում են խաղաղության գործընթացը։

Հայաստանը դուրս չի գալիս գործընթացից՝ հավատարիմ մնալով գործընթացին, սակայն հակառակ կողմ է պետք։ Ադրբեջանը պարտավոր է իր զորքերը դուրս հանել Հայաստանի ինքիշխան տարածքից»,- նշել է նա։