Ուղիղ եթեր
Գերմանիայի դեսպանատան օրինակը վարակիչ է եղել, վիզաների կենտրոնի սլոթերը ևս վաճառվում են
copy image url

Գերմանիայի դեսպանատան օրինակը վարակիչ է եղել, վիզաների կենտրոնի սլոթերը ևս վաճառվում են

Ներքին 2 տարի առաջ - 20:36 16-03-2023
Oragir.News-ը պարբերաբար անդրադարձել է Գերմանիայի դեսպանատուն վիզայի համար մուտքի համար օր ամրագրելու խնդրին։ Պարզվում է՝ Գերմանիայի, ապա նաև Ֆրանսիայի դեսպանատների սլոթերի վաճառքի օրինակը վարակիչ է դարձել, արդյունքում նաև Իսպանիայի դեսպանատան Վիզաների կոնտրոնի՝ BLS-ի բացած սլոթերը սկսել են վաճառվել։

Pegas Travel Club տուրիստական գործակալության հիմնադիր Ռուզան Հակոբյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց․ «Հենց հիմա 3 բժշկի անձնագիր է դիմացս դրած, կոնֆերանսի են գնալու, բայց տեղ չեմ կարողանում ամրագրել։ Մարդ կա, գիշերը BLS-ի բոլոր սլոթերը փակվում են ու 5 000 դրամով վաճառում։ Ավելին, իրենք շատ արդարացնում են իրենց աշխատանքը, ասում են՝ ծառայություն ենք մատուցում, լավ ենք անում, ինչու պետք է չվաճառենք։ Ստացվում է՝ մարդիկ կան, որ միայն բոշայությամբ են կարողանում գումար աշխատել։ Մտածում էի՝ կա դեսպանատուն, որի միջոցով որոշ հարցեր կլուծենք, բայց ոչ մի հարց էլ չի լուծվում, չգիտեմ՝ էս բոշայության վերջը երբ է գալու, ոնց է գալու»։

Նա ընդգծեց, որ սրա լուծումը կարող էր լինել այն, որ բոլոր դեսպանատները քաղաքականություն որդեգրեն, որ ամրագրած տեղերը մարդիկ միայն կարողանան «քենսլ» անել, ու դրա փոխարեն այլ անուն չկարողանան լրացնել, որպեսզի սլոթի համար անվանափոխություն չլինի։

«Բացի բժիշկներից՝ նաև 12 տուրիստ ունեմ, որ պետք է մտնեն Իսպանիայի դեսպանատուն, բայց ես չեմ կարողանում տեղ ամրագրել։ Տեղ չկա, փակ խմբում երբ հարցնում ես՝ ով BLS-ով ունի տեղ, որ ամրագրած, որ կարող է չեղարկել, մենք վերցնենք, անձնական նամակներ են սկսում գրել, սլոթ են առաջարկում գումարով։ Արժեքը ցածր են դրել, քանի որ ամեն օր Իսպանիայի վիզաների կենտրոնը քաղաքացիներին ընդունում է հավելավճարով, որի արժեքը 20 000 դրամ է։ Մտածում են՝ եթե քաղաքացին 20 000-ով համաձայն է մտնել արտահերթ, ապա լավ էլ գին են առաջարկում։ Ես դեմ չեմ, թող բոլորն էլ գումար վաստակեն, բայց մարդիկ ազարտի մեջ են ընկել, ինչո՞ւ պետք է այն տուրիստականները, որ պարապ են ու չեն կարողանում նորմալ աշխատել, տեղերը փակել ու դա վաճառել։ Ես ինչի պիտի այդ տեղն ինչ-որ մեկից գնեմ, եթե կարող եմ ինքս ամրագել այդ տեղերը՝ առանց գումարի, ու իմ հաճախորդը կարող է հանգիստ մտնել դեսպանատուն։ Ես տեղերը չեմ ամրագրում ու վաճառում, իմ նման բազմաթիվ նորմալ գործակալություններ կան, փաստորեն ստացվում է, որ ֆեյք անուններով ես էլ պետք է սկսեմ տեղեր ամրագրել, որ հետո իմ հաճախորդների համար տեղ ունենամ։ Իմ կարծիքով՝ դեսպանատունը պետք է գնա նրան, որ ամեն ինչ անի, որ տեղերի վաճառքը կանգնի»։

Նա պատմեց, որ ժամանակին Լիտվան հնարավորություն էր տալիս մեկ IP հասցեից 2 տեղ ամրագրել միայն, հետո միայն մի քանի օր անց հնարավոր էր լինում կրկին տեղ ամրագրել։ Նա ընդգծեց, որ իրենք Վիզաների կոնտրոնը 15 օրը մեկ է, բացում է 15 օրվա կտրվածքով, ով տեսնում է՝ ամրագրում է։ Բայց մարդիկ կան, որ 100-200 տեղ փակում են, որ հետո վաճառեն։

«Վիզաների կենտրոնի» տնօրեն Լևոն Իսրայելյանն ասաց, որ իրականում դեսպանատների կողմից հատկացվող տեղերի քանակը նույնն է մնացել, մինչդեռ թռիչքները դեպի Եվրոպա մատչելի գներով շատացել են։ Նաև սա է պատճառը, որ պահանջարկը ոչ թե կրկնապատկվել է, այլ եռապատկվել։ Միաժամանակ, Իսպանիայի դեպքում նաև ռուսների հոսքն է բավական շատացել։ Մենք դիմել ենք դեսպանատուն, որ տեղերի քանակն ավելանա։

Դիտարկմանը, որ նաև մեղադրանքներ են հնչում իրենց հասցեին առ այն, որ ներսից մարդիկ կան, որ աջակցում են սլոթերի վաճառքով զբաղվողներին, նա նշեց, որ այդ դեպքում իրենք պետք է մտնեն համակարգի մեջ ու ինչ-որ մեկին «քենսլ» անեն, բայց դրա դոստուպ չունեն։

«Աջակցելու խնդիր չունենք, քանի որ մարդը գալիս է, ես կարող եմ իրեն որոշակի վճարի դիմաց արտահերթ ընդունել։ «Քենսլեյշն» կամ սլոթը վերցնողն է կարողանում անի, կամ էլ մենք կարող ենք անել, դա բավական բարդ պրոցես է»։

Հարցին, թե արդյոք ստուգում են, թե ինչ IP հասցեներից ու մեյլերից են սլոթերն ամրագրվում, Լևոնն ասաց, որ մեկ հասցեից 5 հոգու համար են ամրագրում անում։

Դիտարկմանը, թե կարող են VPN-ով ամրագրումներ անել, նա ընդգծեց, որ հնարավոր է, բայց դրա դեմ մենք լուծում չունենք։

«Եթե մարդը դրել է ու VPN-ով 100 հատ ամրագրել է, մենք, չգիտեմ, դրա դեմ ինչպես կարող ենք պայքարել։ Դրա միակ լուծումն այն է, որ ամեն գրանցում դարձնել որոշակի գումարով, բայց թե դա երբ կլինի, այս պահին դեռ կդժվարանամ ասել»։

Ամենից շատ դիտված

19:15 Առաջին անգամ էր, որ տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել. 3 օր անհետ կորած, 68-ամյա պապիկը գտնվել է մահացած
23:44 Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով
12:35 Քայլ արա, արի տուն, թքեմ վրադ, ռադ եղի ստեղից․ էդ ա՞ ձեր կոնցեպտը․ Քրիստինե Վարդանյան
14:17 Դուք միջին որակի վարչապետ եք ու «Զապոռոժեց» վարող, ձեր դիմացը չեք նայում․ Սեյրան Օհանյան
21:52 Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ
11:15 Հաջորդիվ՝ անուն առ անուն. կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը. Մետաքսե Հակոբյան
18:38 Կրասարցիների մոտ վախի մթնոլորտ են ստեղծել, որ կոծկեն իրենց անգործությունը. շիրակցի ֆերմեր
14:50 Փոքրոգի, ապապետական բոյկոտ ու սպառնալիք Գյումրիում
14:13 Ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ՔՊ ցուցակ․ չեմ փոշմանում. Ռուբեն Ռուբինյանն՝ Աննա Գրիգորյանին
13:32 Տվեք ինձ ձեր ավել 450 հազար դրամը, ես ձեր ընտանիքին ապոհովեմ մակարոնով, կետչուպ էլ կտամ․ ՔՊ-ական