Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:52 16-03-2023

Տույժի փոխարեն՝ բաժին. Գյումրիի պարեկների հերթական արկածները

Վերջին շրջանում գրեթե ամեն օր պարեկների մասնակցությամբ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք հիշեցնում են կամ սարսափ ֆիլմերի, կամ՝ զավեշտի հասնող արկածների, որոնք, մեծամասամբ, օրենքի չիմացության արդյունք են։ Հերթն այս անգամ Գյումրիին է։ Բանն այն է, որ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են կռունկավարին պարեկները, առանց խախտում անելու, տանում ոստիկանական բաժանմունք։

«Էվակուատորի վարորդն է եղել, տեղեկացրին, որ ինքը սահմանված կարգով մուտք գործի մաքսային տարածք, որպեսզի մեքենան հանի այնտեղից, տեղափոխի, վերջին օրերին խցանումներն այդ հատվածում շատ են՝ բեռնատար մեքենաների կողմից։ Մոտեցել են վարորդին, մի երկու բառ փոխանակել իր հետ ու շոուն սարքել են, իսկ տարծքում գտնվող մարդիկ էլ նկարել ու ուղարկել են ինձ։ Առավոտից դա եմ մտածում, որովհետև մարդուն վարչական տույժի ենթարկելը առանձնապես բարդ բան չէ, ցանկացած վարորդ էլ սովոր է, որ իրեն ինչ-ինչ խախտումների համար վարչական տույժի են ենթարկում»։

Պողոսյանի խոսքով, պարեկների այս պահվածքն իրեն այլ բան է հուշում, որ ստացել են հատուկ հանձնարարություններ, որպեսզի անընդհատ ժողովրդի աչքի առաջ հատուկ գործողություններ անեն ու բռնություն գործադրեն. «Սրանք կոնկրետ ոստիկանական բռնությունը դարձել է սովորական, դասական միտինգ ցրողներ են դարձել։ Պարեկների միջոցով է Փաշինյանը վախը հասարակության մեջ փորձում հաղթահարել,թե տեսեք՝ կձերբակալենք, բերման կենթարկենք և այլն և այլն»։

Պողոսյանը, անդրադառնալով մաքսակետում տեղի ունեցածին, ասաց. «Այդ հատվածում երևի հիսունից ավել էվակուատեր կա, իսկ Գյումրիից ապրող վարորոդները դրանով են տուն պահում, այսինքն՝ անգամ եթե այդ վարորդները ինչ-որ կարգ են խախտել, շատ հանգիստ կարող էին վարչական տույժի ենթարկել, վարորդը վարորդական իրավունք սատանալիս անգամ դա գիտի, որ ակտ կարող են գրել իր վրա։ Բայց սրանք արդեն չափերն անցնում են։ Այս մարդուն, գիտեմ, որ արդեն ազատ են արձակել, բայց առհասարակ եթե մարդուն ձերբակալում ես, ուրեմն ինչ-որ հստակ արարքի համար այն կարող է լինել, բայց այս մարդու հետ կապված որևէ քրեական գործի հետ կապված որևէ բան չի կարող լինել։ Մենք միանշանակ գործ ունենք ոստիկանանական բեսպրիդելի հետ, որը գոնե իրականացաներ ոստիկանական համակարգը, բայց այս պարագայում այն իրականացնում են կիսագրագետ պարեկները»։

Հիշեցնենք, որ երեկ էլ տեղեկացանք, թե ինչպես էր պարեկը այգում ապօրին խուզարկում մի կնոջ, որի մասին հանագամանալից մեզ հետ զրույցում խոսել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են