Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:45 16-03-2023

Եթե ուզում եք՝ Արցախը ապրի, կլանը պետք է մեռնի. մանրամասներ՝ փակված ճանապարհի և Արայիկ Հարությունյանի ընտրակաշառքների մասին

Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվող Սերգեյ Ամիրյանը, ով նախկինում քաղաքականությամբ ևս զբաղվել է ու տարիներ առաջ ինքնաառաջադրվել որպես նախագահի թեկնածու՝ Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձավ Արցախում տիրող ներկայիս վիճակին, նախագահ Արայիկ Հարությունյանի՝ որպես նախագահ գործունեությանը և բացթողումներին, նախընտրական քարոզարշավի բացթողումներին։

Ամիրյանի խոսքով՝ պատերազմից հետո Արցախում շատ դժվար է աշխատանք գնելը, հատկապես, երբ զբաղվում ես գյուղատնտեսությամբ. «Ես չեմ ուզում շատ փակագծեր բացել, ես խոստացել եմ, որ ասուլիս եմ տալու ու բացեմ բոլոր փակագծերը։ Իմ կարծիքով, շատ հարցերի պատասխաններ կստանանք, ինչ-որ բաներ մեր աչքի առաջ են տեղի ունեցել, վերջին տասներկու տարում, օրինակ՝ թեկուզ ֆեյսբուքյան գրառումներից հետո՝ մարդկանց անասուններն են կոտորվել։ Նախընտրական ծրագիրը, որը ես կազմել էի՝ նախընտրական քարոզարշավի համար, իր մեջ ներառում է գործողություններ, սխալների հիմնան վրա, հիմա սխալ բան էլ եթե գրվել է, դա շատ նորմալ է եղել։

Եթե մենք ունենայինք նորմալ ԱԱԾ, ապա իմ ֆեյբուքյան գրառումից հետո կհրավիրեին ինձ ԱԱԾ ու կհարցնեին, թե արդյո՞ք նման բան տեղի ունեցել է, բայց՝ ոչ, մատների արանքով են նայում շատ հարցերի։ Ասվել է՝ ձեզ եմ թողնում հանցավոր կապիտալը, ինչ ուզում եք՝ արեք, դրա համար էլ գեներալները չեն խոսում, ու եթե գեներալը խոսի՝ ինչի՞ մասին պետք է խոսի, իր մի քանի միլիոնանոց տա՞ն մասին։ Շատ հարցեր հենց այդպես են եղել»։

Հարցին, թե հիմա Արցախում քաղաքական ի՞նչ վիճակ է՝ պատասխանեց. «Ես քոչարյանամետ չեմ, ոչ մի բանամետ չեմ․ այն, ինչ կատարվել է Արցախում, կատարվել է 2010 թվականից այս կողմ։ Դրանք հատուկ ծրագրեր են, որոնք իրականացվել են մի շարք մարդկանց կողմից։ Եթե խորանանք, երկու մարդ են, ովքեր զադնի տվող չեն, մեր քաղաքացիներն են, որոնց բոլորը ճանաչում են։

Արայիկ Հարությունյանի հետ կապված այստեղից ոչ մի հույս չկա․ ժողովորդին, իշխանությունն օգտագործում են, իրենց հարցերը լուծելու համար, ժողովրդին հանում են հրապարակ, ու այսքանից հետո հնարավո՞ր է մի բան անել։ Հույս ո՞ւմ վրա կարելի է դնել»։

Անդրադառնալով Արցախում բլոկադայի վերաբերյալ հարցին՝ ասաց. «Մեր տեղեկությունն այն է, որ Արցախի ճանապարհը փակել են վեց ամսով, հիմա ուղիղ կեսն արդեն անցել է, Ստեփանակերտից Երևան երեք հազար կիլոմետր է, իսկ մեր խանութներում հայկական արտադրության ծխախոտ չկա։ Նորմալ է՞ դա։ Մեր ժամանակ Արայիկ Հարությունյանի և կոռուպցիայի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի կողմից բաժանվել են ընտրակաշառքներ, խոսքս երեք տարի առաջվա մասին է, քարոզարշավին կլաններ կային, ու պատերազմից հետո այնպիսի բաներ կատարվեցին, որոնց մասին հետո կարելի է խոսել։

Ես նախընտրական քարոզարշավին էլ եմ ասել, եթե ուզում եք՝ Արցախը ապրի, կլանը պետք է մեռնի»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան