Ներքին 2 տարի առաջ - 12:19 01-10-2023

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ

«Արայիկ և Ջալալ Հարությունյանները և ավելի քան 300 հայ «անջատականներ», որոնք «հանցագործություններ» (չակերտները՝ Tert.am) են կատարել Ղարաբաղում, միջազգային հետախուզման մեջ են»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

«Այս հանցագործությունների հետ կապված մենք ապացույցներ ենք հավաքել։ Ընդհանուր առմամբ հարուցվել է 300 քրեական գործ։ Ավելի քան 300 հանցագործ միջազգային հետախուզման մեջ են: Այս գործերով մենք ապացույցներ ունենք», - ասել է նա։

Հետախուզվողների թվում են Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի անունները, նշել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի