Խոսք Ներքին 3 տարի առաջ - 15:22 15-03-2023

Հայհոյել են այսօրվա ռեկտոր նշանակված մարդուն՝ Դավիթ Գյուրջինյանին, և կան վկաներ․ Ղազարյան Դոնարա

Բրյուսովի համալսարանի Ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտ Ղազարյան Դոնարան լրագրողների հետ զրույցում ասաց․

«Երբ համալսարնում ստեղծվում է ճգնաժամային վիճակ, իսկ մեզ մոտ իրոք ճգնաժամային վիճակ է, հավաքվում է երեք հոգուց բաղկացած կառավարման խորհուրդ։ Կառավարման խորհուրդը ունի նույն լիազորությունները, ինչ որ հոգաբարձուների խորհուրդը։ Այսինքն՝ կառավարման խորհուրդը գործել է՝ ըստ իրեն վերապահված լիազորությունների։ Կառավարման խորհուրդը առաջադրել է ռեկտորի ժամանակավոր թեկնածու, բնականաբար, Ցոլակ Ակոպյանի լիազորությունները որպես ռեկտորի պարտականություններ կատարող դադարեցվում է․ էստեղ անօրինական ոչինչ չկա։

Անօրինականությունը այն վիճակն է, որ հեկտեմբերի 11-ից առ այսօր այս համալսարանում տիրում է։ Համալսարանում տիրում է մի իրավիճակ, որը ակադեմիական ասել չի կարելի։

Դուք ինքներդ եք տեսել հայհոյանքների վիճակը, ակադեմիական խաթարված վիճակը՝ դասադուլներ, դասախոսներին դասերից հանել»։

Լրագրողների այն հարցին, թե ում են հայհոյել, Ղազարյան Դոնարան ասաց, որ հայհոյել է, այ, այսօրվա ռեկտոր նշանակված մարդուն և կան վկաներ։

«Գյուրջինյանը հայտնի լեզվաբան է և գիտնական։ Այս բուհը ունեցել է միշտ լեզվաբաններ և գիտնական ռեկտորներ, որոնց գիտական ուղղվածությունը լրիվ համապատասխանում է մեր բուհի ուղղվածությանը։

Կարինե Հարությունյանի գալով՝ Կառավարման խորհրդում ընտրվեցին մարդիկ, որոնք այս համալսարանում աշխատում էին 2-3 տարի։ Այսինքն՝ բուհի հարցերը, խնդիրները վստահվեց մարդկանց, որոնք 2-3 տարի են աշխատել բուհում։ Կառավարական խորհրդում ընտրվել են մարդիկ, որոնք ոչ թե բուհի շահերին են սպասարկում, այլ ռեկտորի շահերին»։

Հիշեցնենք, որ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը պարտվել էր ընտրություներում, սակայն նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Ուսանողները դեմ են Դավիթ Գյուրջինյանի նշանակմանը, նրանք դասադուլ են հայտարարել։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի