Ներքին 3 տարի առաջ - 20:19 12-03-2023

Երևանում ականանման առարկա է հայտնաբերվել․ shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նվեր Սաֆարյան 23/12 հասցեի մոտակայքում՝ քարերի մեջ, ականանման առարկա կա։

Վերոնշյալ վայր է ժամանել ՀՀ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և սակրավորական ջոկատը։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի սակրավորները վնասազերծեն ականանման իրը։ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում հերթապահություն է իրականացնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված