Ներքին 1 տարի առաջ - 17:45 26-11-2024

Ուզում են ծիծաղի առարկա՞ սարքել. Լեհաստանի նախագահը Երևանում շրջում է Փաշինյանի անսարք Mercedes-ով

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային ՀՀ իշխանությունները տրամադրել են Նիկոլ Փաշինյանի նախկին ծառայողական ավտոմեքենան՝ S դասի անսարք Mercedes-Benz-ը։

Oragir.News-ը Փաշինյանի նախկին ավտոմեքենան՝ 136 UU 01 համարանիշներով, ֆիքսել է Արշակունյաց պողոտայից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց ընթանալիս։

Բացի այդ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ևս երևում է այդ ավտոմեքենան։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ դժգոհել է տվյալ ավտոմեքենայից։ Վերջերս էլ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այդ մեքենայով մի քանի անգամ մնացել է ճանապարհին։

«2018 թվից մինչև 2021 թիվը, որպես ՀՀ վարչապետ, մի քանի անգամ մնացել եմ ճանապարհին։ Մի անգամ Մարտունիում ավտոն փչացավ, ժողովուրդը՝ «Նիկոլ ջան, էս ավտոդ փչացե՞լ ա, իսկ տռամյոռը նայե՞լ եք, իսկ կարո՞ղ ա բենզինի նասոսը կաչայտ անել ա պետք»»,- ասել էր Փաշինյանը, ապա հավելել, որ դրանով ծիծաղի առարկա են դառնում։

Ուստի հարց է առաջանում. Եթե ավտոմեքենան հնարավոր էր նորոգել, ապա ինչո՞ւ այն մի կողմ դրեցին և վարչապետի համար նոր, թանկարժեք ավտոմեքենա գնեցին։

Իսկ, գուցե ավտոմեքենան անսարքություն չի էլ ունեցել, պարզապես վարչապետի սիրտը նոր ավտոմեքենա էր ուզում, իսկ այդ ճոխ գնումը արդարացնելու համար պետք է «տռամլյոռի» և այլ մասերի խափանվելու մասին պատմություն հորիներ։

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։

Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահն առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Նա նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը