Տուրիզմի խոշորագույն ցուցահանդեսին ներկայացանք, մնում է` դրանից օգուտ ստանանք
copy image url

Տուրիզմի խոշորագույն ցուցահանդեսին ներկայացանք, մնում է` դրանից օգուտ ստանանք

Ներքին 2 տարի առաջ - 16:36 10-03-2023
Բեռլինում անցկացվող «ITB Բեռլին 2023» ցուցահանդեսին Հայաստանը շատ քիչ ընդհատումներով, բայց մասնակցել է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց տուրիզմի փորձագետ Մեխակ Ապրեսյանը։

«Ցուցահանդեսը կորոնավիրուսի տարիներին փակվեց, չաշխատեց, բայց դա ամենահեղինակավոր ցուցահանդեսներից է, այո՛, ամենամեծերից։ Ամբողջ աշխարհի զբոսաշրջային ընկերություններն ու արդյունաբերությունն այնտեղ է լինում։ Ընդհանրապես, այդ ցուցահանդեսին մասնակցությունը շատ կարևոր նշանակություն ունի։ Շատ ժամանակ անգամ այն նշանակությունն ունի, որ, կարծես, այն երկրների ներկայացուցչությունը, որոնք ներկա են Բեռլինի ցուցահանդեսին, նշանակում է, որ պարզապես կաս, շարունակում ես գործել»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ցուցահանդեսում Հայաստանը որքանով է հետաքրքիր օտարերկրացիների համար ու ինչով է առանձնանում՝ փորձագետն անդրադարձավ նաև այն համատեքստում, թե ինչպես է պետք ներկայանալ միջազգային այդ կարևորագույն իրադարձություններից մեկին։

«Նախ, ցուցահանդեսները միշտ եղել են և հիմա էլ պետություն- մասնավոր հատված գործակցության հարթակ է։ Այստեղ ամեն բան արվում է համատեղ։ Կատարվում ենքննարկումներ, ներկայացում, նաև պետությունը և մասնավոր կողմը համաֆինանսավորում են իրականացնում։ Բայց մի շատ կարևոր բան կա, որին պետք է հետևել։ Մենք ոչ թե պետք է ձգտենք միայն մասնակցել այդ միջոցառմանը, ունենալ գեղեցիկ տաղավար, ներկայացնենք մեր գրավչությունները, այլև այդ ցուցահանդեսի ընթացքում ներկայացնել մեր մեսիջը՝ համաշխարհային շուկային։ Այսինքն, մենք պետք է ունենանք դրա կոնցեպտը, պետք է նախապես շատ ավելի լավ պատրաստված լինենք։ Բոլոր նկարները, հայկական տաղավարներում ներկայացված պատկերներն ու գովազդները պետք է լինեն համաձայնեցված ու պետք է համապատասխանեն մեր քաղաքականությանը»,- ասաց նա։

Իսկ ցուցահանդեսի ընթացք ու արդյունքների մասին մասնագետն առավել առարկայական կխոսի ցուցահանդեսին մասնակցած մեր պատվիրակության վերադարձից հետո։

«Այս անգամ էլ կարծես թե վատ չի եղել։ Մենք կապ մեջ ենք մեր գործընկերների հետ։ Երբ գան մենք ավելի վերջնական պատկերը կունենանք։ Բայց, համենայն դեպս, կարծես թե այդ կորոնավիրուսից ու այս իրավիճակներից հետո հարցն այն էր, որ մենք այնտեղ կարողանանք ներկայանալ, և դա, կարծես թե հաջողվել է։ Մնում է կարողանանք օգտվել այդ հնարավորություններից։ Հուսանք, որ դա անպայման օգուտ կտա»,- ասաց նա։