Ներքին 3 տարի առաջ - 23:11 09-03-2023

Արդյոք «Զովք»-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների պատճառը ընկերությանը շուկայից դուրս մղելու պատվեր է

«Նոր Զովք» ընկերության նկատմամբ հարուցված վարույթից հետո չեն դադարում լուրեր շրջանառվել այն մասին, որ գործընթացներն իրականում ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական դրդապատճառներ ունեն: Այդ գործընթացները դիտարկվում են որպես ընկերությանը մրցակցին շուկայից հանելու պատվեր։

Oragir.News-ը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին փորձեց ճշտել, թե արդյոք հանձնաժողովում «Զովք» սուպերմարկետի շուրջ տեղի ունեցող գործընթացները դիտարկվել են որպես ընկերությանը մրցակցին շուկայից հանելու պատվեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի աջակիցն է։

Հանձնաժողովից մեզ պատասխանեցին, որ բարձրացված հարցը չի առնչվում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավասություններին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով հարցին, թե որքանով կարող է հիմնավոր լինել կասկածը, ասաց, որ այժմ իրավական գործընթաց է գնում, և այժմ որոշակի նախաքննական գաղտնիքներ կան, որոնց մանրամասներին ծանոթ չէ։

«Էապես կարևոր է այս գործընթացի անաչառությունը հենց Ձեր բարձրացրած հարցի համատեքստում, քանի որ դա ամենամեծ հարվածը կլինի մեր տնտեսությանը, ներդրումային միջավայրին, երկրի իմիջին, եթե հանկարծ պարզվի, որ նման գորընթացները ունեն քաղաքական նպատակներ և պետության կողմից միջամտելու նպատակներ»։

Նա ընդգծեց, որ նման խնդիրներին պետք է վերաբերվել խիստ զգուշությամբ և բավարար ու հիմնավոր ապացույցների պարագայում։

«Կարևոր է նաև հարցը, թե արդյոք իրավապահ համակարգն իրականացնում է իր գործառույթները հիմնավոր, որը նաև վերջում կփաստվի դատարանի որոշմամբ։ Սրանք հարցեր են, և դրանց ծանրակշիռ լինելը կարևոր է, քանի որ եթե հակառակը հիմնավորվի և պարզվի, որ տնտեսվարող սուբյեկտի իրավունքների խախտում է լինում, դա էական հարված կլինի երկրի, պետության հեղինակությանը։ Ես ամբողջական տեղեկատվություն չունեմ, որ կարողանամ բավարար պատկերացում ունենալ գործի պատճառների և հետևանքների մասին, բայց այդ գործընթացում պետությունը պետք է ունենա մեծ պատասխանատվություն՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
23:42 Լեհաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի

Ձեզ գուցե հետաքրքրի