Արտաքին 3 տարի առաջ - 20:00 20-02-2023

Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը դիտարկում ենք որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության տեղակայումը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Զախարովան հիշեցրել է, որ իրենք արդեն մեկնաբանել են Հայաստանում ԵՄ առաքելություն ստեղծելու մասին ԵՄ խորհրդի որոշումը։ Նրա համոզմամբ` ԵՄ ներկայացուցիչներն անազնիվ են, քանի որ մշտապես ընդգծում են առաքելության քաղաքացիական բնույթը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտում է` առաքելությունն իր գործունեությունը ծավալում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության համատեքստում և հետևաբար պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել։

«Ցավոք, սա առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք ԵՄ և ամբողջ Արևմուտքի ցանկությունը՝ ցանկացած միջոցով ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում։ Այդ փորձերում մենք տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ՝ հեռու Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Այս նախաձեռնության վերաբերյալ Բաքվի՝ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,- նշել է Զախարովան։

Վերջինս կասկածում է, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում կհաջողի։ «Վերցնենք, օրինակ՝ միջնորդական ջանքերը և ԵՄ առաքելությունը սերբական Կոսովոյի նահանգում: Սա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության վերաբերյալ ԵՄ որոշումը գնահատելիս»,- նշել է նա։

Մարիա Զախարովան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների փաթեթը մնում է տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմնական գործոնը:

«Տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակարճ ճանապարհն անցնում է դրանց համապարփակ իրականացման միջոցով՝ ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, հասարակության, փորձագետների, կրոնական շրջանակների, երկու երկրների խորհրդարանականների միջև կապերի հաստատումը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ուղղությամբ տարվող բանակցությունները։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ հետագայում էլ նպաստել դրան»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը