Ներքին 3 տարի առաջ - 22:15 09-03-2023

Սա աննախադեպ ու կոպտագույն խախտում է. Գաբրիելյանովի՝ ՀՀ մուտքն արգելելու մասին

«Սա աննախադատեպ ու կոպտագույն խախտում է։ Ճիշտ է, մենք ունենք դեպքեր, երբ ՀՀ քաղաքացի հանդիսացող ոչ ՀՀ քաղաքացիների մուտքն արգելում են, բայց երբեք չէր եղել դեպք, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձին չթողնեն՝ մուտք գործի Հայսատան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ռուսաստանաբնակ հրատարակիչ Արամ Գաբրիելյանովի՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրած գրառմանը, որ Երևանում իր դասախոսությունը չեղարկվում է, քանի որ իրեն արգելվել է մուտք գործել Հայաստան։

Մելիքյանի խոսքով՝ սա ուղղակի շատ ուղիղ դեպք է, սրանք երկիմաստություն չհանդուրժող դրույթի խախտում է, որն ամրագրված է՝ սկսած սահմանադրությունից, վերջացրած մարդու իրավունքների փաստաթղթերը. «Այս հանգամանքը պետք է լրացուցիչ ճնշման առարկա դառնա։ Ես ինքս չեմ ուզում հավատալ, որ նա հանդիսանում է ՀՀ քաղաքացի և որ նման միջոց է կիրառվել իր նկատմամբ։ Հիմա քաղաքացացի է, թե՝ ոչ, մենք նույնկերպ պետք է պաշտպանենք, ու մեր հայրենակիցների մասով քաղաքացիական ու քաղաքական միջազգային իրավունքների դաշնագրի հիման վրա կարևոր կետ, որ չի կարելի տվյալ քաղաքացիներին արգելել իրենց երկիր մտնել, այլև բոլոր նրանց, ովքեր տվյալ երկիրը հիմքեր ունեն իրենց հայրենիքը համարելու՝ ծննդյան փաստաթղթով, ազգային մշակութային կեցվածքով ու հայկականությամբ այնպես են արել, որ անդրադառնան ՀՀ-ին, ինչպիսի գործունեություն, օրինակ, հենց ծավալում է Գաբրիելյանովը, ապա նրան արգելում են հենց այդ գործունեության համար, հիշենք որ մեր սահմանադրության մեջ գրված է, որ ոչ թե ՀՀ քաղաքացիներն են ընդունում սահմանադրույթունը, այլև հայ ժողովուրդը»։

Հիշեցնենք, որ Գաբրիելյանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ներողություն եմ խնդրում հավաքված հայ երիտասարդ լրագրողներից: Ես ամեն ինչ արեցի, բայց Հայաստանի իշխանությունները լրջորեն վախեցան։ Փաստորեն, հային Հայաստան չթողնելը, հատկապես ՀՀ քաղաքացիություն ունեցողին, ուղղակի գլխիս մեջ չի տեղավորվում։ Իհարկե, ես գիտեի, որ Փաշինյանը Բեթմենը չէ, բայց ես չէի սպասում, որ նա այդքան մանր ու վախկոտ է։ Փաստորեն, Հայաստանին ուտում է դավաճանության ժանգը Թուրքիայի առաջ: Փորձ է արվում քանդել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ։ Իզուր չէ, որ նույնիսկ ուժայինները նրան թուրք Նիկոլ են անվանում։ Բայց հանձնվել պետք չէ: Շանս դեռ կլինի։ Ով իմանար, թե ինչ կաներ երկրաշարժը Թուրքիայում։ Գլխավորն այն է, որ իսկական հայերի գոնե տասը տոկոսը շարունակի իր պայքարը հանուն հայրենիքի, իրենց երեխաներին ու թոռներին սովորեցնի սիրել իրենց նախնիների Հայրենիքը։ Մեզ սովորեցրել են հպարտանալ մեր նախնիների Հայրենիքի մեծ պատմությամբ։ Նիկոլները գալիս և գնում են: Ամեն ինչ լավ կլինի։ Եվ այնուամենայնիվ, ես դատի եմ տալիս Հայաստանի կառավարությանը և անպայման կստիպեմ, որ ինձ թույլ տան մուտք գործել Հայաստան։ Չգիտեմ՝ Փաշինյանը գիտի՞, թե ով է իր նախապապը, բայց իմ նախապապ Նիկոլայը Տաթևի եկեղեցու հոգևոր առաջնորդն է եղել։ Եվ այս բոմժերը չէ, որ պիտի ինձ զրկեն իմ հոր Հայրենիքից»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի