ԱԲ-ն վերծանել է կետերի լեզուն, 194-ամյա կրիայի ԴՆԹ-ն, բջիջներով երաժշտությունը, արևի 2700-ամյա խավարումը
«Արտինֆո»-ի այս թողարկման մեջ բացահայտում ենք, թե ինչպես են գիտնականները մահացած կոմպոզիտորի աճեցված բջիջներով ստեղծել «ապրող» երաժշտական ինստալյացիա, և ինչպես են ՄՌՏ սկանավորումները վերածվել լուսային արվեստի։
Ուսումնասիրում ենք 2700-ամյա արևի խավարումն ու Երկիր մոլորակի արագացված պտույտը, ծանոթանում 194-ամյա Ջոնաթան կրիայի ԴՆԹ-ի երկարակեցության գաղտնիքներին և բրիտանական թանգարանի պահոցում հայտնաբերված «անհաղթ կին մարտիկ» դինոզավրին։ Եվ վերջապես, անդրադառնում ենք պատմական հաղթանակին, որտեղ արհեստական բանականությունը վերծանել է կուզիկ կետերի լեզուն ու տեղական բարբառները։