copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:47 09-03-2023

Փաշինյանն ասաց` ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը մարտի 5-ի ահաբեկչությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստում իր ելույթում նշեց, թե մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանն ինչ նպատակ է հետապնդում․ բանակցությունների վիժեցում, Հայաստանից Լեռնային Ղարաբաղ զենք-զինամթերք տեղափոխելու մասին կեղծ ապացույցների ստեղծում և նոր խոսույթների և տեղեկատվական հոսքի ձևավորում, որը կծածկի այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ։

«Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է։ Այս առումով պետք է ընդգծեմ, որ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը երեկ հանդես եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն շարունակելու խոսակցությունն Ադրբեջանի հետ։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա, և սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ։
Մարտի 5-ի սադրանքի հաջորդ նպատակն է ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից Լեռնային Ղարաբաղ զենք-զինամթերք է տեղափոխվում։ Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու մեջ։ Այդ մերժմամբ արդեն մի քանի միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները ականապատումների մասին փլուզվեցին։ Եվ սա չափազանց կարևոր էր։ Եվ ահա Ադրբեջանը մարտի 5-ի միջադեպը փորձ էր անում ներկայացնել որպես Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղ զենք տեղափոխելու ապացույց, ինչը չստացվեց երկու պատճառով։ Նախ ոստիկանության «ՈՒԱԶ»-ը ոչ թե գնում էր դեպի Ստեփանակերտ, այլ Ստեփանակերտից էր դուրս եկել և երկրորդը՝ Ադրբեջանի հարձակումը և նաև «ՈՒԱԶ» մեքենայի հետագիծը Ստեփանակերտից մինչև դեպքի վայր նկարահանվել էր Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարության տեսախցիկների կողմից, ինչից ակնհայտ էր դառնում, որ ոստիկանության մեքենաներում, բացի փաստաթղթերից և տաբելային զենքերից, որևէ այլ բան չի եղել։

Ադրբեջանի հաջորդ կարևոր նպատակը հետևյալն էր։ Արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում համաշխարհային բարձրագույն ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ։

Հիշեցնեմ, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Դատարանը շեշտել էր, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար։ Եվ ահա այս որոշումը 15 օր է՝ չի կատարվում, և սա բացառապես Ադրբեջանի պատասխանատվությունն է։ Դեռ հակառակը, Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների իրադրությունը Լեռնային Ղարաբաղում էլ ավելի սրելու համար»,- եզրափակեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով

Ձեզ գուցե հետաքրքրի