Մամուլ 5 տարի առաջ - 08:35 13-03-2021

Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄԱՐՇԸ․ ՓԱՍՏ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը և, մասնավորաբար անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությանը, նշել է. «Ես ամենևին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ... Դա գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր... Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան»: Այս հայտարարությունը երեկ որակվեց որպես սենսացիոն, քանզի փաստացի Այվազյանը հակադրվում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև վերջինս քանիցս հայտարարել է, թե բանակի՝ իր հրաժարականի պահանջով հայտարարությունը հեղաշրջման փորձ է: Իրականում ԱԳ նախարարի նման հայտարարությունը պատահական չէ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Այվազյանը հասկացել է, որ մեծ «կրակի» մեջ է ընկել՝ կապիտուլ յացիոն համաձայնագրի ստորագրումից հետո համաձայնելով աշխատել Փաշինյանի կառավարությունում, և նման դեմարշով նպատակ ուներ հասնել նրան, որ վերջինս իրեն ազատի աշխատանքից: Նա գիտակցում է, որ այս փուլում Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատողները, առավել ևս պարտությունից ու խայտառակ համաձայնագրի ստորագրումից հետո նշանակվածները չեն ներվելու:

Փաստացի, Այվազյանը փորձում է իր վրայից մաքրել կոլաբորացիոնիստի պիտակը և իր կյանքի այս ամոթալի էջը: Ի դեպ, մենք դեռ օրեր առաջ էինք գրել, որ, ամենայն հավանականությամբ, աշխատանքից ազատվելու է նաև ԱԳ նախարարը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա երկու անգամ աշխատանքից ազատման դիմում է գրել, սակայն Փաշինյանը համոզել է մնալ, որ առկա ծանրագույն վիճակն ավելի չսրվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան