Ներքին 4 տարի առաջ - 19:17 20-12-2021

Հայկին փոխարինելով Հրաչով՝ բռնապետը հետապնդում է մեկ նպատակ. ՀՅԴ Երևանի ՔԿ հայտարարությունը

Անցած շաբաթ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշեց ձերբազատվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից, ինչի արդյունքում երեք տարի Հայկին սրբացրած և Երևանի պատմության մեջ լավագույն քաղաքապետը համարող ավագանին անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին։ Ցանկանում ենք նշել, որ սա վարչապետի աթոռը զբաղեցնող բռնապետի հերթական քայլն է իրեն ամբողջովին ենթարկացնելու Երևանի ավագանուն և կամակատար քաղաքապետ նշանակելու համար։ Ելնելով վերոնշյալից ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հայտարարում է.-

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հաստատում է, որ Մարության Հայկի փոփոխությունը Հայաստանի կառավարության շենքում նստած բռնապետի հերթական քայլն է իրեն ամբողջովին չենթարկվող որևիցէ պաշտոնյաին փոխելու, իրեն հլու հնազանդ կամակատար նշանակելով որևիցէ մեկին՝ անկախ այդ անձնավորության կարողություններից։

Գտնում ենք, որ Հայկին փոխարինելով Հրաչով, կամ որևիցէ մեկ ուրիշով բռնապետը հետապնդում է մեկ նպատակ իրեն ենթարկեցնել Երևանի ամբողջ վարչական ապարատը, որի միջոցով ցանկանում են ՔՊ-ացնել Երևանի քաղաքապետարանի վարչական ենթակայության տակ գործող դպրոցների և այլ հաստատությունների տնօրեններին, որի վերջնական նպատակն է նաև առաջիկա կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործումով ձայներ ապահովել ՔՊ թեկնածուի օգտին։ Ուստի փաստում ենք, որ Փաշինյան Նիկոլի այս որոշումը ոչ մի աղերս չունի Երևանի, երևանցիների հոգսերի և երևանցիների կամարտահայտության հետ։ Ակնհայտ է, որ Երևանի ավագանին այս պահին չի արտացոլում երևանցիների կամարտահայտությունը, շրջանառվող լուրերի համաձայն ավագանու որոշ անդամներ ենթարկվել են ճնշումների, որպեսզի իրենց համաձայնությունը տան անվստահություն հայտնելու համար, իսկ մի քանի անդամ արդեն վայր են դրել ավագանու իրենց մանդատները։

Ուստի գտնում ենք, որ Երևանի հաջորդ օրինական քաղաքապետ կարող է դառնալ միմիայն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում երևանցիների վստահության քվեն հավաքած քաղաքական ուժի ներկայացուցիչը։

ՀՅԴ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

20 դեկտեմբեր, 2021թ

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ

Ձեզ գուցե հետաքրքրի