Ներքին 3 տարի առաջ - 23:07 05-03-2023

Վազգենն ասում էր՝ մորքուրիս տղեն էլ լինի, տանելու եմ բանակ. տենց էլ անում էր

«Իմ խորին համոզմամբ, մենք հիմա ապրում ենք առաջատար երկրում՝ հզոր տնտեսությամբ ու լավ բանակով, որ հիմքը դրել է հենց սպարապետը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց երկրապահ, Վազգեն Սարգսյանի ընկեր Ռոմիկ Մխիթարյանը։

Մխիթարյանի խոսքով՝ սպարապետի վերաբերմունքը բանակի նկատմամբ բոլորս էլ գիտենք. «Կոնկրետ նրա համար, որ բանակը առաջ էր ընել, իսկ տնտեսությունը հետ էր մնացել՝ ինքը գնաց էդ քայլին, որ դառնա վարչապետ ու բանակը վերականգնի։

Սպարապետը, Դեմիրճյանն ու մնացածը, եթե այսօր ողջ լինեին, հիմա լրիվ ուրիշ Հայաստան կլիներ։ Մի բան պատմե՞մ. ուրեմն 1993-94 թվականներն էր, կամ ավելի ուշ, երբ զինադադար էր, ասել էր, որ մորքուրիս տղեն էլ լինի՝ տանելու են բանակ։ Հաջորդ օրը իմ մորքուրի տղային, որը 27 տարեկան էր, տարան բանակ (ծիծաղում է)։

Ես հարյուր տոկոսանոց իրան հավատում էի, ինքը թևավոր խոսք ուներ, ասում էր՝ 21-րդ դարը մերն է լինելու։ Ինքը ոչ թե հավատում էր դրան, այլ ամեն ինչ անում, որ դա այդպես լինի։ Ու դա ընդունենք որպես սպարապետի վերջին հրամանը, հիմա մենք ընկերներով անում ենք այնպես, որ 21-րդ դարը մերը լինի»։

Հիշեցնենք, որ այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն էր։ Նա կդառնար 64 տարեկան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից