Նման ագրեսիվ նախաձեռնություններով Ադրբեջանը կրկին փակուղի է մտցնում բանակցային գործընթացը՝ հրահրելով նոր ռազմական ագրեսիա․«Միասնական հայրենիք» կուսակցություն
copy image url

Նման ագրեսիվ նախաձեռնություններով Ադրբեջանը կրկին փակուղի է մտցնում բանակցային գործընթացը՝ հրահրելով նոր ռազմական ագրեսիա․«Միասնական հայրենիք» կուսակցություն

Ներքին 2 տարի առաջ - 21:31 05-03-2023
Ադրբեջանի հերթական ահաբեկչական գործողությունը հակադարձ համեմատական է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն իր իսկ կողմից առաջարկվող համերաշխությանը։ Այս մասին ասվում է ադրբեջանական հերթական ահաբեկչական գործողության կապակցությամբ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիք» կուսակցության հայատարարությունում։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․

«Ս․թ․ մարտի 5-ին ադրբեջանական զինված խմբավորումը, խախտելով շփման գիծը, հարձակում է գործել և ինտենսիվ կրակ բացել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հերթապահ մեքենայի վրա, որի հետևանքով երեք ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

Տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո պաշտոնական Բաքուն տեղեկատվական դաշտ է նետել նախապես ծրագրված հանցագործությունն իբր թե արդարացնող քարոզչական թեզեր՝ հայտարարելով իր իրական նպատակների մասին՝ ապառազմականացնել Լեռնային Ղարաբաղն ու լուծարել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, հսկիչ-անցագրային վերահսկողություն սահմանել Բերձորի (Լաչինի) միջանցքի վրա, պարալիզացնել Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքը՝ իսպառ բացառելով ներքին տեղաշարժի այլընտրանքային հնարավորությունը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է․
Ադրբեջանի հերթական ահաբեկչական գործողությունը հակադարձ համեմատական է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն իր իսկ կողմից առաջարկվող համերաշխությանը։

«Ռեինտեգրացիայի» քողի ներքո Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացնում է պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով ուղեկցվող էթնիկ զտման քաղաքականություն։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ շարունակաբար իրականացվող ահաբեկչական գործողությունների համապատկերում Լեռնային Ղարաբաղը չի կարող հրաժարվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության անկապտելի իրավունքից, նույն է թե՝ իր ժողովրդին ադրբեջանական շարունակական և համակարգային ագրեսիայից պաշտպանելու պարտականությունից։

Համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը երաշխավորում է Բերձորի (Լաչինի) միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը։ Նույն միջանցքը, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, անցել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողությանը։ Հետևապես՝ պաշտոնական Բաքվի անվսահության հասցեատերը Լեռնային Ղարաբաղը և նրա ժողովուրդը չէ։

ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները զոհվել է այն տեղանքում, որը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և դրան հաջորդած պայմանավորվածությամբ ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ ապհովող և Շուշի քաղաքը շրջանցող այլընտրանքային ճանապարհ։ Ուստի ադրբեջանական կողմի պահանջն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը պետք է ապահովվի բացառապես Ստեփանակերտ-Բերձոր (Լաչին) ճանապարհով, հիմնազուրկ է։ Մյուս կողմից՝ Ադրբեջանն այսպիսով հերքում է իր այն պնդումը, թե Բերձորի (Լաչինի) միջանցքը բաց է ազատ տեղաշարժի համար։ Եվ ի դեպ, Բերձորի (Լաչինի) միջանցքը համընկնում է այն տարածքային միավորներին, որոնք հայկական կողմից կամավոր հանձնվել են ռազմական գործողությունների ավարտից հետո՝ Հայաստանի ու Ռուսաստանի խնդրանքով և խաղաղության հաստատման ակնկալիքով։

44-օրյա պատերազմի արդյունքը, որն ադրբեջանական կողմը կորզել է միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Ռուսաստանի, Հայաստանի ու միջազգային հանրության վրա գործադրած ակնհայտ ճնշումներով, կարող է վիճարկվել ոչ միայն իրավական և հումանիտար հարթությունում, այլև՝ գետնի վրա՝ զենքի ուժով։ Արցախը, սակայն, կողմնակից է խաղաղ կարգավորման և առաջարկում է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծումը տալ փոխվստահության մթնոլորտում՝ Ստեփանակերտ-Բաքու կառուցողական երկխոսությամբ։ Այլապես՝ նման ագրեսիվ նախաձեռնություններով Ադրբեջանը կրկին փակուղի է մտցնում բանակցային գործընթացը՝ հրահրելով նոր ռազմական ագրեսիա, որի արդյունքներն այս անգամ աներկբայորեն չեն արտացոլելու ներկա իրողությունները»։

Ամենից շատ դիտված

20:37 Ա՛յ հիստերիկ, ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն․ Աննա Հակոբյան
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
16:32 Ոստիկանները Դավիթ Համբարձումյանի զրահապատ մեքենան փորձում են առևանգել անհայտ ուղղությամբ
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
15:47 Խաղաղության պայմանագրի էժանագին խոստումներով հանձնեցին ՀՀ տարածքները․ Սամվել Կարապետյանի ուղերձը
17:02 Փաշինյանը մի չնչին Մելիք Ֆրանգյուլ է, որը չի կարող պայքարի դուրս գալ Լուսավորչի աթոռի դեմ. Մամիջանյան
16:27 Իրանը առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

Ձեզ գուցե հետաքրքրի