Երևանն ու Թբիլիսին պետք է սինքրոնիզացնեն քայլերն ու փորձեն հանդես գալ համատեղ նախաձեռնություններով. վրացագետ
copy image url

Երևանն ու Թբիլիսին պետք է սինքրոնիզացնեն քայլերն ու փորձեն հանդես գալ համատեղ նախաձեռնություններով. վրացագետ

Խոսք 3 տարի առաջ - 17:44 22-12-2021

Ինչպե՞ս են մասնագետները գնահատում ՀՀ-ի և Վրաստանի վարչապետների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի շրջանակներում ՀՀ վարչապետի այցը Վրաստան։ Այս հարցի շուրջ Oragir.news-ի հետ զրուցեց վրացագետ Վահե Սարգսյանը։

Ըստ վրացագետի՝ քանի որ անցյալ տարի այդ նիստը չկայացավ ու տեղափոխվեց 2021 թվական, ուստի դա հնարավորություն էր՝ ամփոփելու վերջին երկու տարվա համագործակցությունը և նոր ուղիներ մատնանշելու տարբեր ուղղություններով։ Հանդիպումն ու միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին ստորագրված հուշագիրը դրական եմ գնահատում: Դա շատ կարևոր էր, քանի որ միջկառավարական հանձնաժողովը հնարավորություն է ինստիտուցիոնալ ձևով երկու երկրների միջև հարաբերությունների խորացման համար։

Նաև շատ կարևոր ու տեսանելի է, որ Հայաստանի ու Վրաստանի ղեկավարների միջև միջանձնային շատ լավ հարաբերություններ կան։ Ինստիտուցիոնալ առումով էլ տեսանելի է, որ համատեղ քննարկումները շարունակական են, ինչն էլ հույս է տալիս, որ բոլոր նախանշված ուղղություններով համագործակցությունը կշարունակվի գալիք տարի։ Բացի դրանից, շատ կարևոր է, որ այս փոփոխվող տարածաշրջանում, որտեղ շատ ավելի անհրաժեշտ է դարձել երկու երկրի հարաբերությունների խորացումը, շատ ավելի ակտիվ հանդիպումներ լինեն, ու կողմերը քննարկեն նաև տարածաշրջանային գործընթացները։

«Կա հնարավորություն, կան ուղղություններ, որոնց հետ կապված կան շատ լավ նախադրյալներ, ուղղակի պետք է ակտիվ աշխատաել՝ այս միջկառավարական հանձնաժողովով օրակարգ ձևավորելու, փոխելու։ Եթե դրան զուգահեռ մոտակա տարիներին կառուցվի նաև Իրան-Հայաստան բարձրավոլտը, ապա դա հնարավորություն կտա թե՛ Վրաստանին Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման, թե՛ Ռուսաստանին՝ Իրանի հետ ու մեր տարածքում, սա հնարավորություն կտա իրականություն դարձնել էներգակամուրջի գաղափարը, որի մասին առնվազն վերջին երեք-չորս տարին խոսվում է»,- ասաց վրացագետը։

Տարածաշրջանային ապաշրջափակման այս գործընթացում կարևոր է, որ Երևանն ու Թբիլիսին սինքրոնիզացնեն քայլերն ու փորձեն համատեղ նախաձեռնություններով հանդես գալ։

Վրաստանի ու Հայաստանի կողմից ցանկություն կա, ու շատ ճիշտ է, որ նրանք փորձեն միասնական շուկայով հանդես գալ արտաքին ներկրողների համար, ինչի շնորհիվ կակտիվանան նաև տնտեսական կապերը Հայաստանի ու Վրաստանի միջև։ Հիմքեր կան, որ 3-5 տարվա ընթացքում մենք կկարողանանք ունենալ էականորեն փոփոխված միջպետական առևտրաշրջանառություն։

Վրաստանի դիրքորոշումն անփոփոխ է «3+2» ձևաչափի վերաբերյալ. նա ցանկություն չունի՝ մասնակցելու այս կոնսուլտատիվ պլատֆորմին։ Դիրքորոշման մեջ փոփոխություն կարող է լինել այն դեպքում, երբ Արևմուտքում, առաջին հերթին Վաշինգտոնում, ցանկանան, որ Թբիլիսին լինի իրենց ներկայացուցիչը կամ ներառված լինի այս նախագծի մեջ, որպեսզի իրենք հասկանան՝ ինչ պրոցեսներ են կատարվում տարածաշրջանում այն ֆորմատի շրջանակներում, որից իրենք ձգտում են դուրս բերել Թուրքիային ու Ռուսաստանին։

Ավելիին տեղեկանալու համար բաժանորդագրվեք Oragir.news-ի ֆեյսբուքյան էջին:

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

18:13 Արթիկի ՔՊ-ական համայնքապետը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը. ահազանգ
23:16 Հիշու՞մ եք՝ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից. Դավիթ Մաթևոսյան
21:55 Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ-ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը․ Sputnik
11:48 Աննան արդեն Մատենադարանում է. հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին. Լևոն Ջավախյան
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի․ պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից (մաս 3-րդ)
18:40 35 տարի սայլը տեղից չշարժվեց․ ադրբեջանագետը՝ «Նավակ Ճոճողի» «խոստման» մասին
09:00 Աննա Հակոբյանը ներողություն կխնդրի՞ արշավի մասնակիցներից
23:09 Ռաֆիկ Պետրոսյանի որդին հերքում է. հայրս կապ չունի Արթիկի համայնքապետի հետ
17:30 Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ ավազակության հետ
08:45 Հայաստան գալուն պես «ջերմ» ողջույնի խոսքեր եմ ստանում Վիվայից, որ Թուրքիայի տարածքում եմ

Ձեզ գուցե հետաքրքրի