Ներքին 3 տարի առաջ - 10:38 27-01-2023

Վրաստանի նոր դեսպանը Հայաստանի և հայ ազգի նկատմամբ դրական ու ջերմ վերաբերմունք ունի․ վրացագետ


«Բարեկամական հարաբերություններ ունեցող երկրների համար կարևոր է ունենալ դեսպաններ։ Այդ երկրները պետք է ակտիվ ներկայացված լինեն։ Շատ կարևոր է, որ Հայաստանի և հայ ազգի նկատմամբ Գեորգի Շարվաշիձեն դրական ու ջերմ վերաբերմունք ունի»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոն Մելիքյանն՝ անդրադառնալով Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին։

«2021թվականի սեպտեմբերից, երբ լրացավ նախկին դեսպանի ժամկետը մինչև վերջերս Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնակատար էր նշանակված։ Շարվաշիձեն 6 տարի ղեկավարել է Թիֆլիսի պետական համալսարանը, հայտնի գիտնական է և Վրաստանի հանրության մեջ շատ հայտնի ու հարգված մարդ է։ Թբիլիսիի կողմից մեսիջը կարելի է հասկանալ այս տեսանկյունից, որ նրանք դեսպանի պաշտոնում նշանակել են այնպիսի մարդու, որը երկու երկրների միջև կարող է զարգացնել հումանիտար մշակութային հարաբերություններ»,- ասաց Մելիքյանը։

Վրացագետը նշեց, որ ներկա պահին շատ կարևոր էր այդ նշանակումը․ «Մոտ ժամանակներս, երբ արդեն Շարվաշիձեն կգա Հայաստան և կսկսի իր աշխատանքը, արդեն իր ներդրումը կտա հայ-վրացական հարաբերությունների խորացման գործընթացում, և այդ ժամանակ արդեն կխոսենք նրա աշխատանքի մասին։ Դրական եմ վերաբերվում և ողջունում եմ այս նշանակումը, սպասում ենք իր ակտիվ աշխատանքին»,- եզրափակեց վրացագետը։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գեորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա