Ներքին 3 տարի առաջ - 13:12 03-03-2023

Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման 5 ամսում 4 դատավորի լիազորություն է դադարեցվել

Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում պաշտոնավարման 5 ամիսների ընթացքում Խորհուրդը դադարեցրել է 4 դատավորի լիազորություն։

Ըստ ԲԴԽ պաշտոնական կայքում առկա տեղեկատվության՝ էական կարգապահական խախտման հիմքով անցած 5 ամսում դադարեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյանի, Զարուհի Նաշխքարյանի, Ալեքսեյ Սուքոյանի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները։

Նույն ժամանակահատվածում ԲԴԽ-ն «խիստ նկատողություն է» հայտարարել Վերաքննիչ վարչական դատավոր Էդուարդ Նահապետյանի, ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ։ Մինչ այդ՝ հարուցված վարույթով Սստեփանյանին ԲԴԽ-ն նկատողություն էր հայտարարել։

Անդրեասյանի պաշտոնավարման օրոք նկատողություն է հայտարարվել նաև Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Վահե Միսակյանին, ինչպես նաև ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին, Դանիել Մխեյանին, նախազգուշացում է հայտարարվել դատավոր Նապոլեոն Օհանյանին։

Նշված ժամանակահատվածում ԲԴԽ-ն բավարարեց դատախազության միջնորդությունները Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն տալու մասով։

Հատկանշական է, որ նույն ժամանակայատվածում Բարձրագույն դատական խորհուրդը առանց քննության թողեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը՝ սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով։

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է նշանակվել հոկտեմբերի 7-ին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել