Ներկայացվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը․ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա նոյեմբերի 25-ին։
Նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա Genetic Production-ի «Մոնթե» ֆիլմը՝ նվիրված Հայաստանի և Արցախի հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի կյանքին։ Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա։
Մոնթե Մելքոնյանի կերպարը մարմնավորում է դերասան Վլադիմիր Մսրյանը, նրա կնոջը՝ Սեդային,՝ Հռիփսիմե Նահապետյանը։ Խորեն Լևոնյանն այս ֆիլմում կրկին հանդես կգա Վազգեն Սարգսյանի կերպարում։
Այսօր ներկայացվել է ֆիլմի պաշտոնական պաստառը։
Ֆիլմի պրոդյուսերն է Նոնո Սարգսյանը։
Genetic Production-ի նպատակն է ֆիլմերի միջոցով՝ հայոց պատմության ականավոր գործիչների օրինակով, ներկայացնել հայի պայքարող և հաղթող ոգին։