Ներքին 3 տարի առաջ - 01:21 03-03-2023

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հրել ու հայհոյել են. կինը դիմելու է դատարան

ՀԱԹ Բ2 թաղամասի բնակչուհի Էլեոնորա Արարատյանն Oragir.News-ի հետ զրույցում ահազանգել է մի խնդրի մասին, որը տեղի է ունեցել երկու օր առաջ իր շենքի հարակից տարածքում։ Բանն այն է, որ թաղամասից ոչ այնքան հեռու զբոսնելիս Արարատյանը լսել է շների ոռնոց, ու քանի որ մանկապատեզի հարակից տարածքում իր խնամքի տակ երկու շուն կա, որից մեկը էգ է, նոր է ձագեր ունեցել, կարծել է, որ իրենց հետ կապված դեպք է տեղի ունենում. «Ես այսդպես էլ հասկացա, որ մանկապարտեզի հարակից տարածքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից գործող թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի աշխատակիցնեն են, ես մոտեցա, տեսա իրենց մեքենան, որն արդեն խցկել էին ուղղակի շներին, ես մոտեցա իրենց, ասացի, որ շանը բաց թողնեն, քանի որ նա կերակրող մայր է, որովհետև ձագերը նոր են ծնվել։ Շանը, իհարկե, ես գիտեի, որովհետև ամեն օր այդ տարածքով անցնում եմ, մանկապարտեզի պահակը կերակրում է շանը, և ունի խնամքի կարիք շունը, ունի նաև երկու մեծ ձագուկ։ Իհարկե, իրենց աշխատանքն է դա, իրենք պետք է տանեն, ի դեպ շունը ստերջացված չէր, մի քանի անգամ միայն զույգվել էր, փորձում էինք նրան տանել ու ստերջացնել»։

Արարատյանի խոսքով՝ անգամ ինքն է պատրաստ եղել զանգահարել այդ ՊՈԱԿ, որպեսզի գան, ստերջացնեն. «Համարակալում են շանը, դա խնդիր չէ։ Բայց այս դեպքում պետք է ձագերը մեծանան, քանի որ շունը պիտի երեք ամիս կերակրի ձագերին, եթե հիմա ստերջացվի, կաթը կկտրվի, ձագերը կսատկեն։ Ես ամեն ինչը մարդավարի, կիրթ բացատրեցի, և ասացի, որ երկու ձագուկներին, որոնց տարել են, դեռ ժամանակը չի ստերջացնելու, հարկավոր է, որ մի քիչ մեծանան։ Ասացին, որ սա քո գործը չի, դու մասնագետ չես, ինչ ես խառնվում, ճանապարհդ շարունակի։ Աշխատակիցներից մեկն ինձ բրթեց, հրմշտեց, մեկը երիտասարդ էր, մյուսը ՝ ինձանից բավականին մեծ, ես հազիվ կանգնեցի ոտքի վրա, ու երբ սկսվեց բառերով կռիվ, ես հասկացա, որ միայնակ չեմ կարող ոչ մի բան անել, մի տղամարդ կար, էլի շուն է պահում, ով այդ ամեն ինչը տեսել ու լսել է, մեկն անգամ ինձ ասեց «պաշոլ», մյուսն էլ՝ հայհոյեց։ Իհարկե, ես միանգամից զանգել, դիմել եմ ոստիկանություն, ուղղակի անընդունելի վերաբերմունք է քաղաքացու նկատմամբ։ ՊՈԱԿ-ի տնօրենը՝ Հարություն Առաքելյանը, լրագրող է «Հայկական ժամանակ»-ից, ես արդեն փնտրել ու գտել եմ փաստաբան, խուլիգանության, պատվի ու արժանապատվության վերականգնման հարցով դիմելու եմ դատարան։ Սա առաջին դեպքը չէ, իրենք մասնագետ չեն, անասնաբույժ չեն, չգիտեն, որ կենդանու նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է։ Ուղղակի հավաքում են աշխատակիցների, մարդկանց, ովքեր անհասկանալի իրերով պարզապես փողոցի շներին հավաքում են։ Դա մասնագետ ու բժիշկ չի կարող լինել։ Ես պահանջում եմ պատասխանատվության ենթարկել երեք անձի»։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա