Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:35 10-08-2021

Եզդիները ցեղասպանության հարցով դիմելու են միջազգային դատարան

2014 թվականին Շանգալում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության հարցը կներկայացվի միջազգային դատարանում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը նշեց, որ փաստաբանների, եվրոպացի գործիչների հետ համագործակցությամբ, տարիներ շարունակ իրականացվում է փաստահավաք աշխատանք՝ մեկ փաթեթում ներկայացնելով եզդիների ցեղասպանության հետ կապված յուրաքանչյուր դետալ:

«2014 թվականին Շանգալում մի ամբողջ ժողովուրդ ենթարկվեց ցեղասպանության: Խմբակային սպանություններ, ոճրագործություն, որը տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ 21-րդ դարում: Մոտ 400 հազար եզդի դարձավ փախստական, արձանագրվեց եզդի երեխաների առևանգում, սեռական ոտնձգություն եզդի կանանց նկատմամբ»,-ասաց Խդր Հաջոյանը:

Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ արձագանքեց ԱՄՆ-ը, որը թիրախավորված օդային հարվածներ հասցրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին:

Եզդիների ցեղասպանությանն անդրադարձել ու ճանաչել են մի շարք միջազգային կազմակերպություններ, պետություններ, այդ թվում՝ Հայաստանը: Եզդիական համայնքը շարունակելու է ցեղասպանության ճանաչման գործընթացը: Միջազգային դատարան դիմելով՝ նրանք ցանկանում են, որ ոչ միայն դատապարտվի եզդիների ցեղասպանությունը, այլև քայլեր ձեռնարկվեն հանցագործությունները կատարողներին նույնականացնելու ուղղությամբ, ու նրանք պատասխանատվության ենթարկվեն: Խդր Հաջոյանն ընդգծեց, որ սա համամարդկային հանցագործություն է, և պետք է հետամուտ լինել արդարության վերականգնմանը:

«Ես հորդորով դիմում եմ միջազգային հանրությանը՝ մենք պետք է տեսնենք իրապես ցեղասպանությունը կանխարգելող գործողություններ: Այո, Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտվեց, և մենք մեր աչքի առաջ տեսանք նոր ցեղասպանություններ»,- ասաց նա:

Եզդիների ցեղասպանությունից հետո Սիրիայում ու Իրաքում ձևավորվել են ճամբարներ, որտեղ ժամանակավոր բնակվում են փրկված, փախստականի ճանապարհը բռնած եզդիները: Հայաստանում եզդիների հոգևոր առաջնորդ Շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ այսօր էլ այնտեղ մտահոգիչ իրավիճակ է: Վերջերս ճամբարներից մեկում բռնկված հրդեհն այդ մասին է վկայում: Հումանիտար խնդիրները բազմաթիվ են՝ անվտանգություն, համաճարակային իրավիճակ, սննդի պակաս, անբարենպաստ պայմաններ:

«Այսօր եզդիների վերադարձն իրենց բնակավայր խոչընդոտվում է, և այստեղ կա Թուրքիայի ձեռագիրը: Դա հենց այնպես չի արվում, մենք կարծում ենք, որ ծրագրված է: Միջազգային կազմակերպությունները պահանջում են այնտեղ ապահովել եզդիների կոնկրետ թիվ, որը հիմք կլինի իրավական կարգավիճակ ստանալու գործընթացի համար: Եվ դա չլինելու համար Թուրքիան տարբեր գործողություններով վախի մթնոլորտ է ձևավորում, որ եզդիները չվերադառնան Սինջար»,- ասաց Շեյխ Բրո Հասանյանը:

Միջազգային դատարան դիմելու նպատակն է, ոչ միայն հասնել կատարվածի դատապարտմանը, հանցագործներին պատասխանատվության ենթարկելուն, այլև ակնկալում են հասնել Շանգալին ինքնավար մարզի կարգավիճակ տալուն կամ այդ հատվածում անվտանգության գոտի ստեղծելուն: Եզդիները, դատարան դիմելով, ակնկալում են հասնել նաև նրան, որ միջազգային կառույցներում ունենան ներկայացուցիչներ:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան