Ներքին 1 տարի առաջ - 15:07 27-02-2025

Ի՞նչ է անում ՄԻՊ-ը Ռուբեն Վարդանյանի հարցով միջազգային գործընկերներին դիմելու համար

Ռուբեն Վարդանյանը և մյուս բոլոր պատանդներն ու գերիները ադրբեջանական շինծու դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են, լրագրողների հարցերին ճեպազցրույցում պատասխանեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Հայաստանի անունից ես չեմ կարող խոսել, որովհետև ես ոչ կառավարությունն եմ ներկայացնում, ոչ էլ օրենսդիր իշխանությունը, ես կարող եմ խոսել միայն իմ զբաղեցրած պաշտոնի շրջանակներում։ Բնականաբար մենք միշտ ենք մշտադիտարկում իրականացնում, և ունենք նաև հատուկ փորձագետ, ով այս հարցի շուրջ ևս մշտադիտարկում է անցկացնում։ Առաջին պահից սկսած մենք տեսել ենք կադրերը և փորձել ենք հասկանալ, թե մեր մանդատի շրջանակներում, ինչ կարող ենք անել։ Խնդրում ենք նկատի ունենալ , որ մարդու իրավունքի պաշտպանները նման հարցերի շուրջ մանդատ չունեն, լիազորություններ նույնպես և միջազգային հարթակներում մենք փորձում ենք մեր լիազորությունների սահմանում քայլեր ձեռնարկել»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Մանասյանը նշել է, որ Ռուբեն Վարդանյանի հետ կապված հրապարակումները տեսնելուց հետո, անմիջապես իր գլխավորությամբ աշխատակազմը հրահանգավորվել է, և փորձել են հասկանալ, թե միջազգային որ գործընկերների հետ անելիք ունեն։

«Բնականաբար միջազգային գործընկերների հետ արդեն քննարկում ունեցել ենք։ Պետք է հասկանալ նաև, որ մեր միջազգային գործընկերների հիմնական մասը այս ոլորտում խորհրդապահական եղանակով են իրենց գործունեությունը ներկայացնում, ուստի նպատակահարմար չեմ գտնում, էթիկայի սկզբունքները ևս հաշվի առնելով, այս պահին շատ մանրամասներ ներկայացնել»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը