Ներքին Տեսանյութ Ուղիղ խոսք 1 տարի առաջ - 23:46 01-03-2023

Հադրութից փաստաթղթեր եմ հանել ու չեմ ոչնչացրել, դրա համար են ինձ ուզում ոչնչացնել, կտեսնենք՝ ով ում կխփի․ Մանախ

Մարտի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատական նիստ, որով Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտրողների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում Այվազյանն ասաց, որ մեղադրող դատախազն իրեն ուզում է 2 տարի ազատազրկման դատապարտել՝ «իրերն իրենց անունով կոչելու» համար։

«Երբ Իշխանասարում մեր զինվորները էդ պահի դրությամբ գտնվում էին գերիշխող դիրքում, և թշնամին՝ թուրքը, բարձրանում էր այդ ուղղությամբ, իրենց զեկուցվել էր, որ թուրքերը բարձրանում են, բայց ցուցում էր տրված, որ չկրակեք, բանակցեք։ Ժամկետային կամ պայմանագրային զինվորականը ինչի՞ պիտի բանակցի, բանակցությունները պետական մարմինների խնդիրն է։ Մարտական հենակետում մարտական խնդիր կատարող զինվորի խնդիր չէ։ Թուրքերը մտան, ու տեսաք՝ ինչ արեցին։ Նրանք իմ պատվին ու արժանապատվությանն են կպել։ Այդ կադրերից հետո ես մտա ուղիղ եթեր ու ամենաուժեղ հայհոյանքները հնչեցրի և ասացի, թե ձեզ ինչ է սպասվում։ Դրանից հետո քրեական գործ հարուցվեց»։

Այվազյանը պնդեց, որ իրեն այս գործով մեղավոր չի ճանաչում։

«ՀՀ պետական իշխանությունները պետական դավաճաններ են։ Գերիշխող դիրքում գտնվող զինվորին հնարավորություն չտաս իր վրա շարժվող թշնամու վրա կրարելու, և այդ թշնամին գա, քեզ ստորացնի՞, գերեվարի՞․ դրանից ուժեղ դավաճանությունը ո՞րն է։ Ես պատրաստ եմ նորից ազատազրկվելու, բայց ես իմ համոզմանը մնալու եմ։ Ո՞վ է Իշխանասարում հրաման տվել մոտեցող թուրքին չկրարելու, կասե՞ք ինձ։ Հավատացնում եմ, էն տղեքը, որ էնտեղ էին․․․ ոչնչացնե՞լ, գիտե՞ք ինչ կանեին․․․․ գիտեին՝ ինչ կանեն, դրա համար հրաման տվին չկրակել ․․․ տեսե՞լ եք՝ ոնց են խոշտանգել․․․»։

Այվազյանը նաև ընդգծեց, որ 44-օրյա պատերազմում զոհված յուրաքանյուր զինվորի մահվան հանագամաքով պետք է քննություն իրականացվի, ու դավաճաները բացահայտվեն։

«Հադրութն իմ ցավն է, ես Հադրութից միշտ խոսելու եմ։ Ո՞վ տվեց Հադրութը։ Ես Հադրութից փաստաթղթերը հանել եմ ու չեմ ոչնչացրել, դրա համար են ինձ ուզում ոչնչացրել։ Կտենանք՝ ով ում կխփի։ Բացեք՝ Հադրութը ով է տվել։ Աղաբեկյան Արթուր, Դավիթ Մանուկյան՝ Գեղամ Մանուկյանի հալալ մեծ եղբայրը, պետական դավաճանների անուներ են տալիս։ Հոկտեմբերի 15-ին ես եղել եմ Թութակում, Զանգելանից 350 հոգանոց դիվերսիոն խումբ էր անցնում, Հադրութի ԿԳԲ-ի վարչության պետը՝ Միրզոյան Սերգեյը մեր հետ ա եղել։ Արդեն պետական գաղտնիք չէ, կարող եմ ասել, ես 16 մարդ ունեի էդ ժամանակ, նստեցինք՝ 350 հոգու դիմավորելու, խնդիրն իմ առաջ էր դրած։ Աղաբեկյան Արթուրը զանգեց, ասաց՝ եթե ստեղ բոյ սկսի, իմ ջրաշխարհին են խփելու։ Հիմա ուր է իր ջրաշխարհը։ Մեզ զինաթափին, բերին Երևան։ Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ տնօրեն, դու էիր էդ ժամանակ քննում մեր գործը, բա բան չունե՞ս ասելու։ Ամենաուժեղ հետախուզադիվերսիոն խմբին ձերբակալած բերին Երևան։ Հոկտեմբերի 15-ն էր, ամենաուժեղ բոյն էր գնում։ Բերին Երևան, ասացին՝ գնացեք, լողացեք, փախա, հասա Գորիս, էդ ժամանակ եմ Արթուր Դավթյանին ծեծել աթոռով։ Ես կորցնելու բան չունեմ, պարզ ասում եմ՝ ասացի՝ ի՞նչ եք անում, արա, է՞ս ձև եք տալիս․․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։