Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:58 01-03-2023

Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն. Նիկոլ Փաշինյան

Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն: Այս մասին 2008-ի մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչու պատժված չեն, նա պատասխանեց. «Ամենատարբեր պատճառներով, այդ թվում ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով: Այն, որ մինչև հիմա մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինելու:

Մեծ խնդիրներից մեկն այն է, որ նաև քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ 2008-ի մարտի 1-ից անմիջապես հետո նախաքննությունը ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլեւ բոլոր ջանքերը գործադրվել են, որ բացահայտումը կմ դժվար լինի կամ անհնար դառնա: Ես մի դրվագ հիշեցնեմ, որ այստեղից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխվել են: Եղած իրական պարկուճները փոխարինվել են այլ պարկուճներով և նման այլ բազմաթիվ դեպքեր:

Պատկերացնել կարելի է, թե այս ամենը ինչ հետևանքների է բերում: Բայց դա կապ չունի, այնքանով, որքանով ես կարող եմ դիրքորոշում արտահայտել իրավապահ մարմինների վերաբերյալ, իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է հասնենք լիարժեք եւ ամբողջական բացահայտմանը»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ համոզմամբ էր ժամանակին հայտարարում, որ գործը բացահայտված է, վարչապետը պատասխանեց. «Ես համոզմամբ այսօր էլ եմ հայտարարում, որ բացահայտված է: Դուք գիտեք, որ քրեական գործ է եղել, դատավարություն է եղել: Այն կարճվեց իրավական մեկնաբանությունների բերումով, որն այլ հարթության խնդիր է: Երբ ասում եմ՝ բացահայտված է, նկատի ունեմ իրականությունը, ինչ քայլերի հերթականություն է տեղի ունեցել: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ այդ քրգործի շրջանակներում պարզվել է, որ ջոկատներ են կազմվել, պարզվել է, որ ապօրինի վճարումներ են արվել, որ դա արվել է բանակիհովանու ներքո:

Հիմնական պատասխանատուները դատարանում էին, բայց հայտնի հանգամանքների պայմաններում փորձ է արվում այնպես անել… Ես չեմ ուզում մեկնաբանել իրավական անբողոքարկելի որոշումներ, որոշում է կայացված, բոլորս պետք է ընդունենք ի գիտություն: Այդ թվում ՍԴ որոշումը, և այն որոշումները, որոնք բողոքարկելի չեն:

Մարտի 1-ը առնվազն մինչև կատարողների մակարդակ բացահայտված է: Բուն կատարողները հայտնի չեն, իսկ մնացած շղթաները ոնց են աշխատել, իհարկե, բացահայտված է»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ հետագայում այդ ամենը բացահայտված ներկայացվի հանրությանը, Փաշինյանն արձագանքեց. «Այդ հարցերին ես չէ, որ պետք է պատասխանեմ: Ես արդեն ասացի, որ իմ դիրքորոշումն այն է, որ, այո, այդ ամենը պետք է բացահայտվի: Դա իրավապահներին խնդիրն է, իրենք պետք է այդ խնդիրը լուծեն»:

Հիշեցնենք՝ Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։

Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էր 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել