Այսօր մարտի 1-ն է. ոչ մի սպանություն բացահայտված չէ. ժողովուրդ
copy image url

Այսօր մարտի 1-ն է. ոչ մի սպանություն բացահայտված չէ. ժողովուրդ

Մամուլ 2 տարի առաջ - 08:32 01-03-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այսօր լրացավ 2008 թվականի արյունալի մարտի 1-ի սպանությունների 15-րդ տարելիցը: Երեւանի կենտրոնում գնդակահարված քաղաքացիների սպանությունները առ այսօր բացահայտված չեն, թեեւ Նիկոլ Փաշինյանը վաղուց խոստացել էր բացահայտել «ուչաստկովիի մակարդակի գործը»: 2018 սեպտեմբերի 11-ին, երբ հայտնի գաղտնալսման օրը ՀՔԾ-ի՝ այսօրվա Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ԱԱԾ տնօրենի հետ հրավիրել էր մամուլի ասուլիս, ամենայն լրջությամբ հայտարարեց. «Հստակ ապացույցներ ունենք, որ հատուկ ջոկատայինների կողմից է սպանվել, երբ արդեն մտցրել էր Քոչարյանը արտակարգ դրություն, բայց որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար… Մեր վերսիան է՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վնասվածք է հասցվել, որ Քոչարյանի խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվեն: Այս փաստը հիմնավորված է նախաքննության տվյալներով»:

Առ այսօր այդ հիմնավորման մասին ոչինչ չգիտի հանրությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանը ՍԴ դատավճռով ամբողջությամբ մաքրագործվել է մարտի 1-ին առնչվող բոլոր մեղադրանքներով. ՍԴ-ն համարեց, որ առաջադրված հոդվածը եղել է ապօրինի: Սա միակ ապտակը չէր, որ հասցվեց Սասուն Խաչատրյանին: Նա իր պաշտոնավարման ընթացքում միշտ, հատկապես՝ «Մարտի 1»-ի գործով արել է տարբեր հայտարարություններ, որոնք, հետագայում պարզվել են, սուտ էին կամ չհիմնավորված: Որպես օրինակ՝ այդ ասուլիսից մեկ այլ դրվագ հիշենք. «ՀՀ ՊՆ պահեստից համազգեստներ են բաժանվել օլիգարխների թիկազորներին. ում, ինչի համար՝ այս պահին չեմ ասի: Քննության ավարտին կտեղեկանաք»- հայտարարեց Սասուն Խաչատրյանը: Այս օրվանից անցել է 5 տարի, սակայն Սասուն Խաչատրյանը չի հայտարարել, թե ովքեր էին այդ օլիգարխները, որոնք իրենց թիկնազորին հագցրել էին համազգեստ եւ բաց թողել ժողովրդի մեջ: Ավելին՝ այդ օլիգարխներից որոշների հետ ուժային կառույցների շատ ղեկավարներ տարբեր պետական միջոցառումների են մասնակցել:

Վերջում հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ո՛չ Սասուն Խաչատրյանը, ո՛չ նախկին դատախազ Արթուր Դավթյանը, ո՛չ էլ գործող դատախազ Աննա Վարդպետյանը «Մարտի 1»-ի գործով որեւէ սպանություն չեն բացահայտել մինչ օրս: Որեւէ մարդասպան չհայտնվեց ճաղերի հետեւում: Թեեւ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները փորձում են մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձան տեղադրել, բայց պետք է ընդգծել, որ Փաշինյանը իշխանության եկավ «Մարտի 1»-ի բացահայտման, այլ ոչ թե այդ առիթով արձան տեղադրելու խոստումով»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ