Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:07 28-02-2023

Միգուցե հասկանալի դարձնեիք նախագիծը, նո՞ր բերեիք․ Արթուր Խաչատրյան

Կառավարության հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում․ մասնավորապես, հանցակազմը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով։

Օրենքի նախագիծն ԱԺ նիտում ներկայացնող Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ ակնհայտորեն շփոթ կա բերված նախագծի մեջ։ Լևոն Բալյանը պատասխանեց, որ կփորձեն հիմնավորումները որոշակիացնել՝ մինչև նախագծի երկրորդ ընթերցումը, ինչին ի պատասխան ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Գուցե հստակեցնեի՞ք, նոր բերեիք։ Գուցե դե՞պք է եղել, որ հիմա այս օրենքը բերել եք։ Նման բան է եղե՞լ, ի՞նչ է ձեզ ստիպել այս օրենքը բերել»։

Լևոն Բալյանը կրկնեց պնդումը, որ մինչև երկրորդ ընթերցումը հստակեցումներ կանեն, թեև արդեն իսկ արել են․ «Ինչն է ստիպե՞լ։ Մանրամասները չեմ կարող ասել, ես չեմ եղել սրա հիմքերում»։ Արթուր Խաչատրյանն առաջարկեց նախագիծը հետ կանչել, որպեսզի բացատրություններ տա նախագծի հիմքում կանգնած պաշտոնյան․ «Բա ձեր մոտ հարց չի առաջացե՞լ, թե ինչու է այսպես։ Ձեր պատասխաններն այնքան անհստակ են։ Ո՞նց ենք քվեարկելու։ Հետ տարեք սա և թող գա նա, ով գիտի, թե այս օրենքն ինչու է ուզում անցկացնել»։ Լևոն Բալյանն արձագանքեց, որ նախագծի հիմնավորումներում անհրաժեշտությունն արդեն իսկ բացատրված է։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը