Մամուլ 3 տարի առաջ - 08:21 28-02-2023

Նոր բնագծեր են «նվաճում». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում տարբեր տեղաշարժեր են տեղի ունենում: Ավելին, Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո պաշտոնական ցավակցությունից, հումանիտար օգնություն ուղարկելուց, ԱԳ նախարարի այցից հետո այս հարցում գնալով նոր բնագծեր են «նվաճվում», թեպետ՝ առավելապես միակողմանի: Ի մասնավորի, արտգործնախարարության մեր աղբյուրը փոխանցում է, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան 69-րդ տարեդարձի կապակցությամբ։

Դա տեղի է ունեցել ոչ թե «սովորական» արարողակարգի համաձայն, այլ միջնորդավորված. շնորհավորանքը փոխանցվել է Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ «խողովակով»։ Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, օրերս ԱԳ և էկոնոմիկայի նախարարությունների կողմից ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվելու է հայ-թուրքական սահմանի բացման ռիսկերի գնահատման հարցերով։

Սակայն նույն այդ գերատեսչություններում կարծիք կա, որ այս հանձնաժողովը ավելի շատ արհեստական կառույց է լինելու, որտեղ ընդգրկված են թեմայից անտեղյակ, հիմնականում ՀԿ սեկտորում աշխատած, արտասահմանում կրթություն ստացած երիտասարդներ» ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի