Ներքին 3 տարի առաջ - 19:52 27-02-2023

Ատեստացիա չանցած ծառայողին ուզում եք հանել, իսկ ՊՆ-ում՝ դե չանցավ՝ չանցավ․ Գեղամ Մանուկյան

Կառավարության հեղինակած՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծի նպատակն է՝ ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդրումը և դրա արդյունքում ավելի բարձր վարձատրություն նախատեսելը։ Նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։

«Նշյալ պաշտոնները զբաղեցնող ծառայողներն առաջին անգամ ատեստավորմանը կմասնակցեն կամավոր սկզբունքով։ Ամեն 100-րդ ատեստավորումը կիրականացվի երեք տարին մեկ անգամ։ Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողը ևս մեկ ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում երկու անգամ դիմելու հնարավորություն կունենա։ Երկու անգամ դիմելուց հետո հավելավճար ձեռք բերելու իրավունք չստացածները կազատվեն զբաղեցրած պաշտոնից և երկու ամիս ժամկետով կմնան կադրերի տրամադրության տակ»,-ասաց Անդրանիկ Սիմոնյանը՝ հավելելով, որ նշյալ անձանց երկու ամսում կառաջարկվի այլ պաշտոն, եւ նշանակվելու համաձայնություն չտալու դեպքում անձը կարձակվի ծառայությունից։ Հավելավճարի չափը կորոշի կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ԱԱԾ պաշտոնների շրջանակը՝ ԱԱԾ տնօրենը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ դիտարկեց հետևյալը․ «Ատեստավորումը ներդրվում է նաև ԶՈւ-ում։ Ի տարբերություն ԱԱԾ-ի, որտեղ երկու անգամ ատեստացիա չանցնող ծառայողը դուրս է մնում ծառայությունից, ԶՈւ-ում զինվորականը շարունակում է ծառայել նույն պաշտոնում։ Որքանո՞վ է սա արդար։ Ատեստացիա չանցած ծառայողին ուզում եք հանել, իսկ ՊՆ-ում՝ դե չանցավ՝ չանցավ»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Ի պատասխան ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ այլ համակարգի փորձը չի գնահատի․ «Այս իրավակարգավորումները կոնկրետ վերլուծության արդյունք են»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ