Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 22:30 25-02-2023

Հյուգոն նաև հրաշալի նկարում էր

1802 թվականի փետրվարի 26-ին ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր Վիկտոր Հյուգոն։



Վիկտոր-Մարի Հյուգոն Նապոլեոնյան բանակի գեներալի և խոշոր նավատիրոջ դստեր երեք որդիներից կրտսերն էր: Անընդհատ Ֆրանսիայի, Իտալիայի ու Իսպանիայի մի քաղաքից մյուսը տեղափոխվելու ընթացքը ձևավորեց մանուկ Հյուգոյի ռոմանտիկ աշխարհընկալումը: Փարիզի «Լյուդովիկոս Մեծ» լիցեյի 14-ամյա սանը արդեն Վերգիլիուս էր թարգմանում, բանաստեղծություններ, ողբերգություններ, ներբողներ, պոեմներ, սատիրական պատմվածքներ էր գրում ու շահում լիցեյական բոլոր գրական մրցանակները:



1823-ին հրապարակված առաջին՝ «Հան Իսլանդացի» վեպը և մի քանի պոեմները գրեթե աննկատ մնաց, սակայն չորս տարի անց «Կրոմվել» պիեսով 21-ամյա Հյուգոն մերժեց կլասիցիզմի բոլոր պայմանականությունները, հիմնադրեց ռոմանտիկական դրամայի իր կանոնները, հայտնվեց գրական բուռն բանավեճերի կիզակետում ու շատ արագ դարձավ մշակութային Փարիզի ինքնուրույն բևեռ: Նրա մշտական հյուրերն էին Լամարթինը, Մերիմեն, Ալֆրեդ դե Մյուսեն, Դելակրուան, Բեռլիոզը, Լիստը, եվրոպական մշակույթի այլ գագաթներ:

Կյանքի 83 տարիների ընթացքում Հյուգոն դարձավ 24 բանաստեղծական ժողովածուների, 13 պիեսների, 19 էսսեների ու հրապարակախոսությունների, 9 վեպերի հեղինակ։ 39 տարեկանում նա արդեն Ֆրանսիական ակադեմիայի անդամ էր, ընտրվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի պատգամավոր, սակայն ֆրանսիացի մեծ բանաստեղծ, դրամատուրգ ու վիպասան Վիկտոր Հյուգոյին աշխարհը ճանաչեց «Փարիզի Աստվածամոր տաճարը» պատմական վեպով: 1831-ին հրատարակված վեպի գլխավոր հերոսը հենց Փարիզի Աստվածամոր գոթական տաճարն է, որն այդ տարիներին պատրաստվում էին վերացնել:
Հյուգոյի գլուխգործոցը անմիջապես թարգմանվեց գրեթե բոլոր եվրոպական լեզուներով և ոչ միայն աննախադեպ հռչակ բերեց հեղինակին, այլ նաև վերականգնեց հարգանքը հնամենի կառույցների ու կոթողների նկատմամբ, միաժամանակ Փարիզը դարձնելով վեպի միլիոնավոր ընթերցողների ամենասիելի քաղաքը:



Ի դեպ, գրական տաղանդով օժտված այս մարդը նաև հրաշալի նկարում էր։ Նա իր արվեստը ստեղծելու համար օգտագործում էր ձեռքի տակ եղած ցանկացած նյութ։ Մեզ հասած աշխատանքների մեծ մասը հիմնականում արված են սև տուշով` թղթի վրա։ Սակայն ասում են, որ գրողը երբեմն ներկի փոխարեն, նույնիսկ, օգտագործել է սեփական արյունը։ Հյուգոն իր ողջ կյանքի ընթացքում նկարել է։ Նրա գեղարվեստական ստեղծագործությունների թիվը գերազանցում է չորս հազարը: Գրողի նկարների մեծ մասն այսօր պահվում է Լուվրում:



Սակայն կերպարվեստով հրապուրված Հյուգոն իր տաղանդի ու ունակությունների մասին այնքան էլ մեծ կարծիք չուներ: Նա վստահ էր, որ գրքեր գրելն իրեն ավելի լավ էր հաջողվում, քան նկարելը։ Այդ պատճառով էլ, նա իր նկարները ցույց էր տալիս միայն իր ընտանիքի անդամներին և ամենամտերիմ ընկերներին: Այն ամենը, ինչը « բաժին է հասել» անծանոթ մարդկանց, դրանք գրողի այցեքարտեր են, որոնք նա նկարել էր ինքն իր համար:




Ճիշտ է, թեև Հուգոն, լուրջ չէր վերաբերվում իր ստեղծած նկարներին, այնուամենայնիվ նրա ժամանակակիցները, այդ թվում նաև հայտնի նկարիչ Էժեն Դելակրուան, վստահ էին, որ Հյուգոն եթե իրեն չնվիրեր գրականությանը, ապա նա մեծ հաջողություն կունենար կերպարվեստում: Բոլոր դեպքերում որպես նկարիչ նա թեկուզ հետմահու, բայց այսօր արդեն ընդունված ու ճանաչված է։ Կերպարվեստում Հյուգոյի սիրված թեմաներն էին դղյակները, ժայռերը, տաճարները, հրեշները, ավերակներն ու ծովը: Նրան իր լակոնիզմի, տրամադրությունը վարպետորեն փոխանցելու ունակության համար, շատ հաճախ համեմատում են Ֆրանցիսկո դե Գոյայի, Ուիլյամ Թըրների, Կասպար Դեյվիդ Ֆրիդրիխի հետ:

Նաիրա Եղիազարյան







Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ