Ներքին Տեսանյութ Ուղիղ խոսք 1 տարի առաջ - 13:30 10-06-2025

40-50 հոգով հարձակվեցին, թոռանս սպանեցին․ զարհուրելի մանրամասներ՝ 15-ամյա Ռոբերտի սպանությունից

2024 թվականի նոյեմբերի 11-ին Արտաշատ քաղաքում գտնվող իրենց տանը վրա կատարված հարձակման պատճառով սպանվել էր 15 ամյա երիտասարդ Ռոբերտ Գրիգորի Ռուբենյանը։

Oragir.News-ը հյուրընկալել է Ռոբերտի տատիկին՝ Արմենուհի Բաբաջանյանին, ով մանրամասն ներկայացրեց սարսափելի պատության ողջ մանրամասները։

Նրա խոսքով պատմությունը սկսվել է նրանից, երբ իր փոքր թոռն իր զարմուհուն, ով անհայր է, պաշտպանել է իր հասակակից մեկ այլ տղայից։ Վերջինս էլ Ռոբերտին պատասխան ստանալու համար դիմել է իր համար, ինչպես ինքը նշեց, «ավտարիտետ» համարվող 20-ամյա Տիգրան Մաթևոսյանին, ով կանչել է Ռոբերտին Ոստանգյուղ՝ պատասխան պահանջելու, ու 40 հոգով հարձակվել են, ծեծել նրան․

«Ասել են, որ թոռս ընդունի, որ սխալ է, բայց եթե ասեր սխալ է, ծեծելու էին, իսկ Ռոբը ճիշտ էր և այդ մասին բարձրաձայնել է։ Դրանից հետո հարվածել են միջնեկ թոռանս գլխին ու անխնա 2 թոռանս էլ ծեծել։ Նրանց հետ եղել են նաև իրենց դասարանցիները, բայց նրանք չեն խառնվել»։

Արմենուհի Բաբաջանյանի խոսքով՝ որդին՝ Գրիգոր Ռուբենյանը, տեսնելով տղաներին այդ վիճակում, վերցրել է նրանց, գնացել Տիգրանի տուն՝ պարզելու, թե ի՞նչն եղել պատճառը, որ նման կռիվ է սկսվել։ Նրա խոսքով՝ անգամ որոշել է հաշտեցնել տղաներին, սակայն Տիգրան Մաթևոսյանը շատ լկտի վարքագիծ է դրսևորել իր տղայի նկատմամբ, որը չի հանդուրժվել թոռան կողմից, և նա հարվածել է Տիգրանին։ Տիգրանն էլ հակադարձել է նրան, և Գրիգոր Ռուբենյանը բարկացել է, վերցրել իր տղային, գնացել տուն, որից հետո զրուցել է Տիգրանի հոր՝ Արմեն Մաթևոսյանի հետ, վերջինիս հրավիրել է իրենց տուն՝ հարցին ճիշտ լուծում տալու առաջարկով։

«20։30 մեքենաներով հավաքվել են, ապա 40-50 հոգով 8 րոպեի ընթացքում 4 հարձակում գործել տանս վրա, ինչի հետևանքով սպանվել է թոռս՝ 15-ամյա Ռոբերտը, վիրավորվել են տղաս՝ Գրիգորը, և 13-ամյա Գոռս»,- ասաց նա։

Արմենուհի Բաբաջանյանը նշեց, որ չնայած այս բոլոր հանգամանքներին, այժմ կալանավորված է միայն իր տղան, ով ընդամենը ինքնապաշտպանության է դիմել, բայց ոչ մեկին սպանելու նպատակ չի ունեցել՝ ի տարբերություն Մաթևոսյանների ընտանիքի, որոնք հայտնի են «մորթողների ընտանիք» մականվանբ։ Ըստ նրա՝ սա էլ բավական չէ, ինքը և իր ընտանիքը մշտապես ահաբեկվում են նրանց կողմից։

Բաբաջանյանը այլ անձանց անուններ էլ հայտնեց, ովքեր ևս մասնակցել են հարձակմանը, ապա ասաց՝ դիմում է ՀՀ բոլոր կառույցներին՝ արդարության վերականգնման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և իր որդուն ազատելու պահանջով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
11:18 Անորոշ վիճակ Գյումրիում, խուլ դժգոհություն մարզպետների մոտ, հերթը ԿԳՄՍ մյուս փոխնախարարինն է․ Մամուլ
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին