Ուղիղ եթեր
«Ռուսները դեմ են պատերազմին»․ բողոքի ակցիա՝ Երևանում
copy image url

«Ռուսները դեմ են պատերազմին»․ բողոքի ակցիա՝ Երևանում

Ներքին 2 տարի առաջ - 21:00 25-02-2023
Այսօր՝ փետրվարի 25-ին, մի խումբ ռուսներ ակցիա էին կազմակերպել Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի հրապարակում։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ պաստառներ էին բերել՝ «Ռուսաստան, քո ձեռքերը մինչև արմունկներ արյան մեջ են», «Ռուսները դեմ են պատերազմին», «Ազատություն Ռուսաստանին» և այլ գրություններով։







Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Այդ օրը հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Այդ իրադարձությունները սկսվեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո։