Հայ ազգային կոնգրես կուսակցության մամլո խոսնակ Արման Մուսինյանը
Oragir.News-ին հայտնեց, որ այս պահին դեռ չեն հստակեցրել իրենց անելիքները։ Իրենց անելիքների մասին ավելի ուշ կհայտնեն։
Հիշեցնենք՝ 2008 թվականին Մարտի 1-ի լույս 2-ի զանգվածային բողոքի գործողություններին, անկարգություններին հաջորդեց , ոստիկանության հետ բախումներ Երեւանի կենտրոնում: Իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:
Տարբեր տարիների Երևանում 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը հիշատակի հավաք-երթեր էր կազմակերպում, որոնք ավարտվում էին Մյասնիկյանի անվան հրապարակում՝ զոհվածների հիշատակին ծաղիկների խոնարհմամբ։