Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:06 25-02-2023

Ո՞ւմ համար պարզ չէր, որ դժվարն առաջին անգամ ընկրկելն էր․ Արտակ Զաքարյան

«Մինչև Հաագայի դատարանը՝ ամբողջ միջազգային հանրությունը, խոշոր գերտերությունները իրենց շատ կոշտ և հստակ մեսիջն ուղարկել էին Ադրբեջան՝ ճանապարհը բացելու վերաբերյալ, բայց ինչպես տեսնում ենք, ճանապարհը, արդեն 77-րդ օրն է, չի բացվում, և դեռևս բացելու հետ կապված Ադրբեջանը որևէ գործողություն չի իրականացնում։ Եվ նույնիսկ բացելու գործընթացը փորձում է Հայաստանի Հանրապետությունից դիվիդնետներ շահելու միջոցով իրականացնել»։ Այս մասին ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին, թե ինչ զարգացումներ կարելի է ակնկալել Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից և Հաագայի դատարանի որոշումից հետո։

Արտակ Զաքարյանը ցավով նկատեց, որ կան հիմնավոր կասկածներ, որ Ռուբեն Վարդանյանի՝ պաշտոնից հեռացումը իրականացվել է Ադրբեջանի պահանջով։

Խոսելով Ադրբեջանի պահանջներից՝ Զաքարյանն ասաց․ «Ո՞ւմ համար պարզ չէր, որ դժվարն առաջին անգամ ընկրկելն էր։ Նույնիսկ սովետական տարիներին Ադրբեջանը բազմաթիվ ֆիզիկական և հոգեբանական, կոմունիկացիոն ճնշումների է ենթարկել Արցախի հայկական բնակավայրերը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն
11:21 Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան