Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:04 24-02-2023

Արայիկը կգնա, տեղը կբերեն Ռուբեն Վարդանյանին, որովհետև պլան կա․ արցախցի

Արցախցի Հայկ Կիրակոսյանը չի հավատում ո՛չ Արցախի, ո՛չ էլ Հայաստանի գործող իշխանություններին։ Ասում է՝ իր համար ի սկզբանե պարզ է եղել Արցախի և Հայաստանի իշխանությունների դավադիր պլանը։

Oragir.News-ի հետ զրույցում Հայկ Կիրակոսյանը նկատեց․ «Ռուբեն Վարդանյանը պատահական չի եկել Արցախ, այդ ամենը կապված էր որոշակի գործընթացների հետ, օրինակ՝ Ամուլսարի, որտեղ Ռուբեն Վարդանյանը բաժնեմաս ունի։ Չմոռանանք, որ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի նավթագազամուղային ընկերությունում բաժնետեր է։ Ամբողջը բեմականացում է հանրությանը խափելու համար։ Իհարկե Արայիկենք մի քիչ այլ բան էին մտածել Բակոյենց հետ, այսինքն` իրենց թայֆան Նիկոլի հետ համատեղ, որ Ռուբենին խաբեն, բերեն ու այդ պաշտոնով շահագրգռեին։ Ռուբենը իր կյանքում այդպիսի ղեկավար պաշտոն չի վարել՝ տեսական մակարդակի։ Պետք էր որոշակի գումարներ բերեին ու այդ գումարները գրպանեին, քանի որ իրենք սովոր են։ Դա եղել է հայկական հիմնադրամի անունով և այլն։ Հիմնադրամների բուն նպատակը, իմ դիտարկմամբ, փողերի լվացումն է»։

Կիրակոսյանը նշում է, որ Ռուբեն Վարդանյանը Կրեմլից հրահանգավորված է եկել Արցախ․ «Քանի որ այնտեղ Կարապետյանները, Տաշիր Սամոն, բոլորը իրենց դիմակները պատռել էին ու հանրության մոտ տեսանելի էր դրանց դեմքը, իրենց պետք էր տեսանելի մեկին ուղարկեին, որովհետև նպատակը մեկն է՝ մինչև 2025 թվականի օգոստոս Հայաստանը որպես պետություն վերացնելը։ Որպես սուբյեկտ, որպես իրավաբանական անձ համաշխարհային հանրությունում Հայաստանը չկարողանա ներկայանալ, ոնց եղել է Սովետական միության ժամանակ»։

Իրավիճակը շտկելու համար մեր զրուցակիցը մեկ ելք է տեսնում՝ պատերազմ։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Ալիևի՝ Մյունխենի հանդիպմանը և այն հանգամանքին, որ Ալիևը պահանջել է պաշտոնից հեռացնել Ռուբեն Վարդանյանին, Հայկ Կիրակոսյանը ասաց․ «Դա կեղծ տարբերակ էր, որ իրենք ներկայացրին, իբր Ռուբեն Վարդանյանը իրենց հետ ոչ մի կապ չունի, այսպիսով՝ Ռուբեն Վարդանյանին հանրությանը մատուցեցին իբր անցանկալի անձ Ադրբեջանի համար։ Դա ստացվեց։ Արցախցիներին և ղարաբաղցիներին (նկատի ունի իշխանությանը) նոր ընդդիմադիր դեմք են ներկայացնելու նոր Սահմանադրության փոփոխությամբ, Արայիկին հրահանգված է ընհանուր Սահմանադրություն չփոխել, փոխվելու միայն նախագահի հետ կապված կետերը, որ ելնելով արտակարգ իրավիճակներից ԱԺ-ն իրավունք ունի նախագահ ընտրել։ Եթե իրենք դիմեն համընդհանուր ընտրության, ապա Ադրբեջանը իրավական հենքով ոտքի կկանգնի, հիմնավորելով նաև նոեմբերի 9-ի փաստաթուղթը, կասի, որ Արցախը որպես առանձին միավոր գոյություն չունի, իմ հանրապետության տարածքում է, իմ հանրապետության տարածքում իմ օրենքները պետք է գործեն։ Այդ խնդրի առաջ չկանգնելու համար Սահմանադրության մեջ պետք է կատարեն փոփոխություն, որ Ազգային ժողովը ընտրի։ Դա հիմնական նպատակ ունի․ Արայիկը պետք է գնա, ինքը իր սև գործն արել է արդեն»։

Արցախցի Հայկ Կիրակոսյանը վստահ է, որ Ռուբեն Վարդանյանը որպես ընդդիմություն և Ադրբեջանի կողմից չընդունված անձ առաջ կգա և կխաղարկեն, որ հանրության պահանջով նա դառնա նախագահ․ «Դրանից հետո տեղի կունենա հանրաքվե և կոնկրետ ուղղություն կլինի։ Արցախը կդառնա Ռուսաստանի գուբեռնիա, իսկ Ռուսաստանին դա պետք է, որպիսի ռազմաբազա ունենա ՆԱՏՕ-ի դեմ իր հարավարևելյան հատվածը պահելու դեմ, ինչպես նաև կունենա որոշակի վերահսկողություն Իրանի վրա»,- եզրափակեց Հայկ Կիրակոսյանը։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին