Արտաքին 3 տարի առաջ - 13:00 24-02-2023

Հայաստանի վարչապետը հերթական անգամ փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հաագայի դատարանի 2023 թվականի փետրվարի 23-ի որոշմանը, և հայկական կողմը հերթական անգամ փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ «Փաշինյանի այն հայտարարությունը, թե դատարանը արձանագրել է Լաչինի ճանապարհի փակ լինելը ոչ մի կերպ չի համընկնում դատարանի ժամանակավոր միջոցների որոշման տեքստի հետ, և որոշման մեջ չի նշում, որ ճանապարհը փակ է»: Պաշտոնական Բաքուն պնդում է, որ «Հայաստանի վարչապետը չի կարողանում հաշտվել դատարանի կողմից Հայաստանի երկու հիմնական հայցերի մերժման հետ՝ այն մասին, որ այսպես կոչված ադրբեջանցիների բողոքի ակցիան կազմակեպվել է Ադբրեջանի կառավարությա կողմից, ինչպես նաև որ Ադրբեջանը իբր խոչընդոտում է գազամատակարարմանը և բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցմանը»։

Ադրբեջանի արտաքին քաղաքակն գերատեսչությունը նշում է՝ «Փաշինյանի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ նա կարծես դեռևս չի հասկանում 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթի իմաստը, որում ասվում է, որ Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի ճանապարհի երկու ուղղություններով»: «Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհով երթևեկության անվտանգության երաշխիքը չի նշանակում, որ մենք աչք ենք փակելու ճանապարհի չարաշահման վրա, մենք բազմիցս հայտարարել ենք, որ դա թույլ չենք տա»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանական կողմը հայտում է նաև, որ Արդարադատության միջազգային դատարանի պահանջը չի համընկնում Հայաստանի պահանջի հետ: Բաքվի պնդմամբ՝ Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի իր պարտավորությունների շրջանակներում, այլ ոչ թե ապահովի անխոչընդոտ տեղաշարժ։

«Դատարանը մերժել է նաև Հայաստանի այն պնդումները, որ ճանապարհին երթևեկությունը պետք է ազատ լինի։ Այսպիսով, դատարանը, պաշտպանելով Ադրբեջանի դիրքորոշումը, մերժել է Հայաստանի պահանջը՝ Լաչինի ճանապարհով երթևեկությունն ազատ, այսինքն՝ առանց որևէ վերահսկողության իրականացնելու վերաբերյալ»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հայցով որոշում է կայացրել, որով Ադրբեջանին պարտավորեցրել է նախքանվերջնական որոշման կայացումը, կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունների համաձայն, ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով:


Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է

Ձեզ գուցե հետաքրքրի