Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:43 24-02-2023

Մեր գործող իշխանությունները նույնիսկ հրավեր ստանալով այստեղ չեն ներկայացել․ Չալաբյան

Այսօր մենք ապրում ենք մեր նորագույն պատմության իսկապես դրամատիկ մի ժամանակաշրջան, երբ 35 տարվա պայքարից ու մաքառումից հետո, 3 պատերազմների ընթացքում 15 հազարից ավել մարտական կորուստներ տալուց հետո, փաստացի արդեն 2007թվականից Արցախի միջազգային ճանաչման կամ առնվազն նրա ինքնորոշման իրավունքի ճանաչմանը հասնելուց հետո մենք այսօր սարսափելի նահանջ ենք ապրում։ Այս մասին այսօր «‎Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործական համաժողովին ասաց Ավետիք Չալաբյանը։

«Մեր գործող իշխանությունները, որոնք ցավոք, նույնիսկ հրավեր ստանալով այստեղ չեն ներկայացել, պատրաստ են հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից։ Պրահայում և Սոչիում արված հայտարարությունները փաստացի դա են։ Նրանք պատրաստ են իջեցնել Արցախի կարգավիճակը որպես Ադրբեջանում ազգային փոքրամասնության իրավունքների խնդրի և բացահայտ դրա մասին խոսում են։ Սա ֆունդամենտալ նահանջ է այն ամենից, ինչին հասել էինք պայքարի արդյուքնում»,- ասաց Չալաբյանը։

Նրա խոսքով գործող իշխանությունը փաստարկում է իր գործողությունները աշխարհաքաղաքական անբարենպաստ իրավիճակով և ռազմական պարտությամբ․ «Նա փորձում է մեզ հիմնավորել, որ այլընտրանք չկա և Արցախի միջազգային ճանաչման համար պայքարը վտանգում է ՀՀ-ն և Ադրբեջանի ուժային գերակայության պայմաններում դա կարող է հանգեցնել նրան, որ ՀՀ-ն արդեն կորցնի տարածքներ և ի վերջո նաև իր սեփական սուվերենությունը։ Դա է այն փաստարկը, որը գործող իշխանությունների կողմից դրված է սեղանին և նրա տարբեր գործիչներ որձում են տարբեր ամբիոններից դա ապացուցել։ Բայց արդյո՞ք այդքան անհույս է իրավիճակը։ Արդյո՞ք մի պահային անբարենպաստ իրավիճակ չի կարող այսօր պատճառ հանդիսանալ նրան, որ երկնչելով շրջենք պատմության այս էջը և փակենք հայ ազգի պատմությունը, համակերպվենք նրա հետ, որ մենք այլևս չունենք ազգային ապագա, դառնում ենք գլոբալ քաղաքականության աննշմար, անդեմ մասնիկ, համակերպվում ենք մեզ պարտադրածին և շարունակում ենք դրանով ապրել։ Արդյո՞ք այլ հնարավորություն չունենք, արդյո՞ք իսկապես սպառել ենք մեր ուժերը»,- ասաց Չալաբյանը` նշելով, որ այսօր հավաքվել են որ փորձեն այդ ուժերը իմի բերել, մտավոր ներուժը համադրել։

Մանրամսները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն