Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:26 22-02-2023

ՀՀ նախագահը սիրիահայ համայնքի հետ քննարկել է Սիրիայում երկրաշարժի առաջացրած դժվարությունների հաղթահարման ուղիները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 22-ին ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են վերջերս Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները և առաջացած դժվարությունների հաղթահարման ուղիները, ինչպես նաև համայնքին հուզող մի շարք խնդիրներ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, դեսպանության սիրիահայ համայնքի հանձնաժողովի ատենապետ, բժիշկ Ջորջ Բարսեղյանը, հանձնաժողովի այլ անդամներ, դեսպանատան աշխատակիցներ, գործարարներ:

Ըստ աղբյուրի՝ ոչ պաշտոնական, անմիջական զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը ևս մեկ անգամ իր խորին ցավակցություն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին աղետալի երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի, վիրավորների և հսկայական ավերածությունների պատճառ է դարձել:

«Դժբախտության ժամանակ պարտավոր ենք միմյանց օգնել: Մենք ամենօրյա շփումների մեջ ենք Սիրիայի մեր գործընկերների հետ և մեր ունեցած հնարավորությունների սահմաններում փորձում ենք մեղմել ձեր ցավը:

Ուզում եմ մեկ անգամ ևս ցավակցել Սիրիայի ժողովրդին: Ամենակարևորն այն է, որ ձեր մեջ ուժը չպակասի, հույսը չկորչի»,- ասել է նախագահը:

Նշվում է, որ սիրիահայերը բարձր են գնահատել այդ դժվարին օրերին Հայաստանի կառավարության անփոխարինելի օգնությունը: Դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցել է, որ Սիրիայի լավագույն բարեկամներից մեկն է և կանգնել է Սիրիայի կողքին: Նրա խոսքով՝ նույնիսկ Հայաստանի սովորական քաղաքացիները դիմել են իրենց՝ Սիրիային օգնության ձեռք մեկնելու ցանկությամբ:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ Սիրիան մոտ ապագայում կկարողանա դժվարությունները հաղթահարել և ոտքի կանգնել, և շեշտել իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել սիրիահայ համայնքի խնդիրների հաղթահարմանը և լավագույն ավանդույթներ ունեցող հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը