Արտաքին 4 տարի առաջ - 20:16 27-12-2021

Էրդողանն իր առաջացրած հրդեհի վրա կարող է վերմակ գցել, բայց այդ վերմակը ևս շուտով կարող է բռնկվել․ The Economist

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, բրիտանական հեղինակավոր «The Economist» ամսագիրը հետաքրքիր վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայում իրականացվելիք ֆինանսատնտեսական նոր քաղաքականության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ինչպես օրերս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ձևավորվելու է «արտարժույթով պաշտպանված և թուրքական լիրայով ներդրվելիք ժամկետային ավանդների» համակարգը։

Ամսագրի թղթակցի հետ զրուցած վերլուծաբանները նշել են, որ այդ քաղաքականության արդյունքում ավելի կմեծանա պետական գանձարանի բեռը։ Շեշտել են, որ մասնավորապես նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո 2022 թվականի առաջին կեսին գնաճը, ըստ իրենց կանխատեսումների, կհասնի 50 տոկոսի։

Վերլուծաբաններն ընդգծել են, որ թուրքական լիրայի արժեքի ցանկացած զգալի անկման դեպքում կենտրոնական բանկին կարող է այլ ելք չմնալ, քան թղթադրամ թողարկելը՝ լիրայով դրված ավանդների տերերին իրենց գումարները տալու համար:

«Էրդողանն իր իսկ առաջացրած հրդեհի վրա կարող է վերմակ գցել իհարկե, բայց այդ վերմակը ևս շուտով կարող է բռնկվել»,-նշվել է հոդվածում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ